ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան սահմանափակել է Ռուսաստանից ցորենի ներկրումը

Weight Zone Factor

Թուրքիայի կառավարության կողմից մարտի 15-ին կազմված նոր ցուցակից ներկրվող լիցենզավորված ապրանքների շարքից հանվել է ռուսական ցորենը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler.com» լրատվական կայքին:

 Այս փոփոխությունից հետո նախկինում առանց մաքսատուրքի Թուրքիա ներկրվող ռուսական հացահատիկի համար այժմ կպահանջվի վճարել 130 տոկոսանոց մաքսատուրք, ինչը գործնականում կարող է անհնար դարձնել հետագա ներկրումը:

Ըստ թուրքական աղբյուրի` այս որոշման վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություններ կամ մեկնաբանություններ չեն հնչել, սակայն մասնագետները Թուրքիայի այս քայլը որպես պատասխան են դիտարկում Ռուսաստանի կողմից մինչ այժմ թուրքական լոլիկի ու ևս մի քանի այլ ապրանքի վրա կիրառվող էմբարգոյին:

Նշվում է, որ Թուրքիան 2-րդ ամենամեծ շուկան է ռուսական ցորենի արտահանման համար: 2016-ին Թուրքիա է ներկրվել 1.9 միլիոն տոննա ռուսական հացահատիկ:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: