ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

mfa.gov.tr

Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կազմակերպված Նովրուզի տոնակատարությանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) մեծ թվով կողմնակիցների մասնակցության փաստի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ խստորեն դատապարտվել է այն փաստը, որ ավելի քան 30 հազար մարդու մասնակցությամբ տոնակատարությանը բարձրացվել են PKK-ի խորհրդանիշները և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը:

Բացի այդ, մտահոգություն է առաջացրել այն փաստը, որ արարողության մասնակիցներին թույլ են տվել Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի դեմ կոչեր հնչեցնել, մինչդեռ ավելի վաղ թուրք նախարարների ելույթները Գերմանիայում արգելվել էին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: