ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գեղարքունիքում ու Տավուշում փրկարարական սպառազինությունը կարդիականացվի

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային շրջայցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի Մարզերում:

Գեղարքունիքի մարզում նախարարն այցելել է Սևան և Ճամբարակ քաղաքային համայնքների հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև՝ ԱԻՆ հատուկ ջրափրկարարական ջոկատ: Տոնոյանը ծանոթացել է հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմաններին ու տեխնիկական զինվածությանը, զրուցել է անձնակազմի հետ ընթացիկ աշխատանքների և խնդիրների վերաբերյալ:

Տոնոյանը մի շարք հանձնարարականներ է տվել Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին և Գեղարքունիքի մարզային վարչության պետ փ/ծ գնդապետ Էդիկ Գալստյանին՝ կարգադրելով բարելավել փրկարարների համազգեստի որակը, որպեսզի այն լինի առավել հարմարավետ աշխատանքի համար և դիմացկուն: Անդրադառնալով Հատուկ ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը՝ նախարարը հանձնարարել է արդիականացնել ջրի տակ աշխատանքներ իրականցնելու համար նախատեսված սարքավորումները՝ ջրափրկարարների աշխատանքն ավելի դյուրին և արդյունավետ դարձնելու նպատակով:

Տոնոյանը եղել է Իջևան քաղաքի մարզային փրկարարական վարչությունում, Դիլիջան և Բերդ քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատներում: Տեղի անձնակազմի հետ քննարկելով առկա խնդիիրները՝ նախարարը Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Արթուր Հովակիմյանին հանձնարարել է արդիականացնել հրշեջ-փրկարարական ջոկատների գույքն ու տեխնիկական հագեցվածությունը՝ կիրառելով շվեյցարական գործընկերների կողմից տրամադրված սարքավորումները:

Նախարար Տոնոյանի մարզային այցելության վերջին կայանը Ազատամուտ և Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղերն էին: Տոնոյանն այցելել է գյուղերում տեղակայված ԱԻՆ հենակետերը: Նախարարը ծանոթացել է գնդի տեխնիկական սպառազինությանն ու հենակետերի շենքային պայմաններին՝ տալով մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ կարգադրել է հատուկ ուշադրություն դարձնել փրկարարների ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածությանը՝ նշելով, որ մարդկային կյանքերի փրկության հարցում այն առաջնային գործոններից է:

Մարզային այցելությունների ընթացքում ԱԻ նախարարը հետևել է ընտրատեղամասերում տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների պատրաստման դասընթացներին, որոնց մասնակցում են ԱԻՆ աշխատակիցները: Տոնոյանը նաև հանդիպել է Բերդի և Սևանի քաղաքապետերի ու երկու մարզերի համայնքային ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքոււմ քնարկվել է համայնքներում աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրը՝ ԱՌՆ ոլորտին առնչվող կետը համայնքային բյուջեում ներառելու միջոցով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: