ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 754,48 դրամ ԱՐԾԱԹ - 257,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 304,37 դրամ

Բելառուսում Հայաստանից Եվրոպա մեկնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել

Gomel.today

Ռադիոակտիվ նյութերը հայտնաբերվել են այն օդանավում, որը Հայաստանից Բելառուսի տարածքով տարանցմամբ եվրոպական երկրներից մեկն էր մեկնում: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Արևմուտք-2017» բելառուսա-ռուսական վարժանքների կազմակերպման հարցերով խորհրդակցության ժամանակ: Այս մասին հայտնում է ԲելՏԱ գործակալությունը:

«Միջադեպերից մեկը կապված է օդանավում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ, որը Բելառուսի տարածքով տարանցմամբ Հայաստանից մեկնում էր եվրոպական երկրներից մեկը»,- նշված է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով երկրի նախագահին:

Բելառուսի պետական սահմանային կոմիտեիում հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում: Այն ոչ ուղևորատար ինքնաթիռ է եղել: 

Ավելի վաղ Բելառուսի Պետական սահմանային կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բելառուսի սահմանապահները գիշերը կասեցրել են Ուկրաինայից զենքով ավտոմեքենայի ներխուժման փորձը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 6.44 կմ/ժ
16 C°
 
  11° 
21.04.2018
  12° 
22.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։