ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանը հերքում է Լուկաշենկոյի խոսքերը

Sharij.net

Հայաստանում հերքել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը՝ Հայաստանից ժամանած օդանավում ռադիոակտիվ նյութերի առկայության մասին։

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայության պարզաբանման մեջ ասվում է, որ օդանավակայանի մաքսակետում, ինչպես և մյուս սահմանային անցակետերում, իրականացվում է պատշաճ վերահսկողություն՝ ռադիոակտիվ նյութերի տարանցումը բացահայտելու ու կանխելու նպատակով։

«Նշված հրապարակման կապակցությամբ, վստահեցնում ենք, որ օդանավակայանում ուղեբեռերն ու ուղևորները ենթարկվում են պատշաճ հսկողության ու մաքսային լիազորությունների շրջանակում իրականացված միջոցառումների շրջանակում ոչ մի խախտում չի հայտնաբերվել։ Հետևաբար, խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ իրավախախտման փաստը կարող էր չնկատվել»,- վստահեցրել են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Մինչդեռ բելառուսական լրատվամիջոցները հայտնել էին ոչ թե ուղևորների ու ուղեբեռերի, այլ բեռնատար օդանավի մասին։ Իսկ թե հատկապես որ ընկերության ու որ երկրի օդանավի մասին է խոսում Լուկաշենկոն, դեռ անհայտ է։ Նաև անհասկանալի է, արդյոք տարանցիկ օդանավերի բեռները ստուգվում են, թե ոչ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: