ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում մեկնարկել է հաղորդակցությունների համաշխարհային Դավոս ֆորումը

Երևանում մեկնարկել է «Ճգնաժամերից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» հաղորդակցությունների համաշխարհային Դավոս ֆորումը: Ֆորումին մասնակցում են փորձագետներ հրավիրված 4 մայրցամաքներից:

«Մենք այսօր ապրում ենք posttruth՝ հետճշմարտային, միջավայրում, երբ մարդկանց վերաբերմունքը իրադարձությունների նկատմամբ ձևավորվում է երկրորդական կոմունիկացիաների շնորհիվ, ինչը շատ արագ տարածվում է սոցցանցերով», - ֆորումի բացման ժամանակ նշել է Հայաստանի PR մասնագետների ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ հայաստանյան տեղեկատվական միջավայրն ունի իր առանձնահատկությունը՝ պայմանավորված մեր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությամբ: «Այդ երկրների տեղեկատվական և ընդհանրապես քաղաքականության մասն է  Հայաստանի վերաբերյալ բացասական, ագրեսիվ տեղեկատվության տարածումը», - նշեց Արա Սաղաթելյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: