ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համաշխարհային հաղորդակցության ֆորում Դավոս/ Երևան. օր առաջին

Մարտի 21-ին Երևանում կայացավ Համաշխարհային հաղորդակցության ֆորում Դավոսը:  Երկօրյա ֆորումի առաջին օրը նվիրված էր կոմունիկացիայի ճգնաժամի ու սոցիալական մեդիայի չափումների հարցերին:

«Պատերազմը և մեդիան» խորագրով զեկույցի ժամանակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը նշեց, որ ընտրությունները լուսաբանել սկսել է 1991 թվականից:  Ըստ նրա, 1996թ.-ից ընտրություններն անցել են բողոքներով ու բախումներով: Ներկայացնելով սոցիալական ցանցերի դերը նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ Աբրահամյանը դրանք անվանեց ցնցուղի շիթեր, մինչդեռ հեռուստատեսությունը շատ ավելի մեծ նշանակություն ունի: Ըստ նրա, ներկայումս ֆեսյբուքի դերը գերագնահատված է քարոզարշավի համատեքստում:

Ելույթով հանդես եկավ նաև «Դոն Վոլի» ընկերության կառավարման տնօրեն սոլի Մոինգը: Մոինգը ներկայացրեց համբավի կառավարումը՝ նշելով, որ դա հետաքրքիր է, ներառում է ապրանքանիշի կառավարում: Ըստ նրա, ապրանքանիշը լավը կլինի,եթե առաջնորդը լավը լինի: Մոինգի հիմնական գաղափարը հետևյալում է՝ ցանկացած ապրանքանիշի, որ կառավարում ես, պետք է հավատաս:

Մոինգի կարծիքով, պետական կառավարման համատեքստում պետք է ունենալ չակերտավոր ասած ատոմային զենք, բայց չօգտագործել այն:

«ՀՀ խորհրդարանական ընտրությունները և մեդիայի դերը» խորագրով զեկույցով հանդես եկավ Բրյուսովի անվան լեվաբանական ինստիտուտի դասախոս  Աշխեն Բեգլարյան: 2008 թվականին, ըստ բանախոսի,  ակտիվացան քաղաքացիական շարժումները, նկատվեց ավելի մեծ ուշադրություն քաղաքացիական խմբավորումների նկատմամբ:

ՀՀ Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն անդրադարձավ ճգնաժամերի էությանը: Հին ազգերն, ըստ նրա,  փիլիսոփայություն են ձեռք բերել ճգնաժամի նկատմամբ և դա արտահայտվում է նրանց լեզվամտածողության մեջ: Ճգնաժամը հայերենում ճիգ գործադրելու ժամանակն է. մեր մցակցային առավելությունը մեր դիմակայելու կարողությունն է: 

Խոսելով մեդիայի և սոցցանցերի դերակատարության մասին ճգնաժամերի ընթացքում՝ Սաղաթելյանը հիշեցրեց, որ  Հայաստանն այն 14 երկրների շարքում է, որոնք ինտերնետ ցենզուրա չունեն: Արման Սաղաթելյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմն ակնհայտ տեղեկատվական առավելություն ուներ, քանի որ, ի տարբերություն փակ համակարգի, մենք նույնիսկ միջազգային լրատվամիջոցներ էինք հրավիրել Արցախ՝ լուսաբանելու կատարվողը:  

Ֆորումի առաջին օրվա քննարկումային երկրորդ պանելի ժամանակ ելույթ ունեցավ Կումար Ուբովեժան՝ CEO&Director Brand Strategy at Brands of Desire ընկերության հիմնադիրը: Խոսելով կորպորատվի և պետական կառավարման մասին՝ նա ասաց, որ շատ դժվար է ունենալ ավելի շատ հայրենակիցների երկրից դուրս, ինչպես Հայաստանի պարագայում է, և լուծել խնդիրներ:

Բանախոսի հիմնական գաղափարն այն էր, որ կառավարումը պետք է լուծի սոցիալական խնդիրներ: Ըստ նրա, կառավարման հիմքում պետք է ընկած լինի ապագայի սպառողին ճանաչելը:

Զեկույցով հանդես եկավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Մհեր Պոլոսկովն, ով  խոսեց Զանգեզուրի գործարանի կորպորատիվ սոցիալական կառավարման մասին: Խոսեց անուղղակի և ուղղակի աշխատողների մասին: Գործարանի գործունեությունը ներկայացրեց: Պոլոսկովի խոսքերով, ընկերությունն ի վիճակի է հանրությանը վերադարձնել ոչ միայն այն, ինչ վերցրել է, այլ նաև հանրությանն անհրաժեշտ արժեքները: «Մենք ստեղծում ենք արժեքներ»,- հավելեց բանախոսը:

«Յուքոմ» ընկերության Բիզնես կառավարման տնօրեն Ալեքսանդր Յեսայանի զեկույց համաձայն, ՀՀ գլխավոր ձեռքբերումը մարդիկ են, ուստի սոցիալական պատասխանատվության թիրախը մարդիկ են: Նա ներկայացրեց իրենց ընկերության գործունեությունը սոցիալական պատասխանատվության ասպեկտով, մասնավորապես գիտակրթական գործունեությունը:

Զեկույցով հանդես եկավ նաև ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության վարչության ղեկավար Արմենուհի Մկրտչյանը: Նրա խոսքերով, ԿԲ, դառնալով ավելի անկախ, դարձել է ավելի պատասխանատու հանրության առաջ: «Ֆինանսական կրթությունը բնակչության բարեկեցության գրավականն է, և ԿԲ սկսեց զբաղվել նաև դրանով՝ ներդնելով ֆինանսական հաշտարարի դպրոցը»,- նշեց ԿԲ ներկայացուցիչը:

Ֆորումի առաջին օրը զեկույցներով հանդես եկան նաև Huffingtone Post's –ի համահիմնադիր Շոն Գարդները, ՀՀ Թվային մարքեթինգի ակադեմիայի հիմնադիր Արտակ Հարությունյանը և Ուկրաինայից ժամանած լրագրող, մեդիա մարքեթոլոգ Իգոր Գուժվան:

Ըստ Գարդների, սոցիալական ցանցերը վստահություն են առաջացնում, ինչպես նաև նպաստում են կոմունիկացիային: Ւնտերնետն ու սոցիալական ցանցերը կարևոր դեր են խաղում բիզնեսի մեջ: Դրանք քանդում են երկրներն ու ընկերությունները առանձնացնող պատերը: Գարդներն առաջարկեց սոցիալական ցանցերը զարգացնելու վեց ճանապարհ. գտնել ճիշտ խումբ, ճիշտ նկար ընտրել, դիվերսիֆիկացնել բովանդակությունը, ուսումնասիրել ազդեցությունը, տալ որքան կարող եք, տալ հարցեր:

Արտակ Հարությունյանը ներկայացրեց սոցիալական մեդիայի էվոլյուցիան: Բիզնեսների բովանդակությունը սկսեցին տեղափոխել սոցիալական մեդիա:

Իգոր Գուժվան ներկայացրեց թվային աշխարհի առանձնահատկությունները: «Յուրաքանչյուր ոք իր ետևից թվային հետք է թողնում, որով կարող ենք ասել՝ ինչ է սիրում, ուր գնում»,- ամփոփեց Գուժվան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: