ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լապշինի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ

Radio Free Europe

Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա կինը` Եկատերինան:

Կինը հայտարարել է, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հոդված են հրապարակել, որում ասվում է, թե Լապշինն առողջության հետ կապված որևէ բողոք չունի:

«Ինչպես արդեն հայտնել եմ՝ մարտի 17-ին Լապշինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա բողոքել է առողջական վիճակի վատացումից: Իսկ մարտի 21-ի հեռախոսազրույցն ավելի լուրջ մտավախություններ է առաջացրել. բացի գլխացավից, որը վերջին օրերին դարձել է նրա մշտական «ուղեկիցը», երեկ երեկոյան քթից արնահոսություն է ունեցել: Հարցին, թե ինչ է այդ մասին ասում քննչական մեկուսարանի բժիշկը, նա պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, ոչ մի բան: Ես, իհարկե,  և՛ հյուպատոսարաններին, և՛ Կարմիր խաչին տեղեկացրել եմ այդ մասին, և չեմ կասկածում, որ նրանք անհրաժեշտ օգնություն կտրամադրեն»,- նշել է Եկատերինան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: