ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի սաուդական շրջադարձը կխորացնի ճգնաժամը Մերձավոր Արևելքում

Kevin Lamarque / Reuters

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներկայիս փուլը «շրջադարձային» է որակել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի տեղակալ և թագավորության պաշտպանության նախարար արքայազն Մոհամմեդ բեն Սալամանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքում:

Չնայած հանդիպմանը հիմնականում քննարկվել են տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, սակայն հիմնական շեշտադրումներն, ինչպես հանդիպման ընթացքում, այնպես էլ մինչն այդ, վկայում են, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է վերականգնել արաբական այս միապետության հետ ռազմավարական համագործակցությունը նաև այլ ոլորտներում: Մասնավորպես կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիային ամերիկյան նորագույն զինատեսակներ մատակարարելու հարցը: Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերին Եմենում քաղաքացիական հասարակության շրջանում զոհերի մեծ քանակի պատճառով Օբաման արգելք էր սահմանել Սաուդյան Արաբիային բարձր ճշգրտությամբ զենքի վաճառքի համար: Թրամփի կողմից այդ արգելքը չեղարկելը վկայում է, որ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Եմենում սաուդական ռազմական միջամտությանը: Օբամայի օրոք Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում բացասական դինամիկա էր նկատվում նաև պայմանավորված Իրանի նկատմամբ Օբամայի վարչակազմի քաղաքականությամբ, սակայն այս հարցը ևս «լուծվեց» Թրամփի իշխանության գալով:

Մասնավորպես Սպիտակ տանը համակարծիք են Էր-Ռիադի հետ, որ միջուկային գործարքը պետք է վերանայել, ինչպես նաև մեղադրում են Թեհրանին տարածաշրջանային անկայունության մեջ: Սակայն հարկ է նշել, որ չնայած երկու երկրների հարաբերությունների ֆոնային բարելավմանը՝ չարժե շրջադարձային քայլեր ակնկալել Վաշինգտոնից արաբական այս միապետության նկատմամբ: Վաշինգտոնում կարծես թե մտադիր չեն պայքարելու ո՛չ Իրաքում իրանական ազդեցության մեծացման, ո՛չ էլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ: Այս համատեքստում հարկ է նշել, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներն արդեն դատարան են դիմել Սաուդյան Արաբիայի մասնակցությունն այդ ահաբեկչությանը ապացուցելու և վերջինից փոխհատուցում ստանալու գործով: Այս մասին օրինագիծ ընդունվել էր Օբամայի օրոք, իսկ Թրամփն, ինչպես երևում է, հակասաուդական այդ քայլի դիմաց ոչինչ չի պատրաստվում անել:

Թերևս շրջադարձը սաուդա-ամերիկյան հարաբերություններում կլինի նախկին որակական մակարդակի վերադառնալը և Օբամայի օրոք առաջացած տարաձայնությունների հարթումը:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Թրամփի կողմից Սաուդյան Արաբիային նման աջակցության ցուցաբերումը կարող է ավելի խորացնել ճգնաժամը Մերձավոր Արևելքում: Մասնավորապես, սառը պատերազմն, որն այժմ ընթանում է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, և որն իր գործնական արտահայտումն է գտնում նաև Սիրիայում և Եմենում, ավելի կխորանա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: