ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են

Facebook/ Arthur Tovmasyan

Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը, հայտնում է Հայաստանի ԱՕԿ մամուլի ծառայությունը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը հայտնեց, որ եզրափակչում մի քանի մասնակից ունենք:

Երեկ, նախնական մրցումներում, նժույգ թափեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը եւ անցավ եզրափակիչ:

Նույն վարժությունում Հարություն Մերդինյանը դուրս մնաց հետագա պայքարից:

Արթուր Դավթյանը 7-րդ տեղով եզրափակիչ անցավ նաեւ ազատ վարժությունում:

Օղակների վրա Արթուր Թովմասյանն առաջինն էր, իսկ Վահագն Դավթյանը` երրորդը, նրանք եւս երզափակչում են:

Այսօր Հայաստանից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ, զուգափայտ եւ պտտաձող վարժություններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: