ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը հավակնում է դառնալ տարբեր տնտեսական գոտիները միացնող երկիր

Atlantic City Rescue Mission

Ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպումներ է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրիի հետ, ինչպես նաև մասնացկել է հայ-էմիրաթական ներդրումային համաժողովին:

Հայ-էմիրաթական ներդրումային համաժողովը, որը կայացավ երեկ՝ մարտի 22-ին, կազմակերպվել էր Հայաստանի զարգացման հիմնադրամի և Աբու Դաբիի Առևտրի պալատի նախաձեռնությամբ: Պետք է նշել, որ ներդրումային համաժողովի մասին առաջին պայմանավորվածությունները կայացել են նախորդ տարվա վերջին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ:

Ներդրումային համաժողովն ունի Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը խթանելու, առևտրային հոսքերի առաջիկա տեսլականը քննարկելու և արաբ գործարարներին ներդրումային նախագծեր ներկայացնելու նպատակներ: «Հայաստան-ԱՄԷ 2017»-ը համախմբել է շուրջ 300 մասնակցի, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Ներդրումային համաժողովին ներկա են գտնվել Հայաստանից մեկնած տարբեր ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտային պատասխանատուներ:

Համաժողովի շրջանակներում կնքվեց 100 միլիոն դոլարի ներդրումների մասին հուշագիր Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ «Ocean Holding» ՍՊԸ միջև: Համագործակցությունը նպատակ ունի զարգացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքները և «Ocean Holding» ընկերությանը մեր երկրում արևային էներգիայի նախագծերում ներդրումների հնարավորություն տալու։  

Արաբական Միացյալ Էմիրաթներ նախագահի այցը կարևորվում է ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում, այլև՝ ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման իմաստով:

Փորձենք էմիրաթյան այցը դիտարկել նախագահի նախորդ այցերի համատեքստում (Բելգիա, Ֆրանսիա, ՌԴ): Նշված բոլոր այցերի ժամանակ նախագահը տեղի տնտեսական հանրությանը ներկայացրել է մեր երկրի տնտեսաքաղաքական ներկայիս գործիքները, որոնք Հայաստանը պատրաստ է միասնաբար օգտագործել՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման, իչպես նաև տարբեր տարածաշրջանները կամրջելու տեսանկյունից: Մասնավորապես,  եվրոպական այցերի ժամանակ տեղի գործարարներին ՀՀ նախագահն ուղղորդեց դեպի հայաստանյան շուկա՝ ճշմարտացիորեն մատնանշելով դեպի ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա Հայաստանի ազատ մուտքը: Ռուսաստանյան այցի ժամանակ շեշտն արևմտյան երկրների հետ GSP և GSP+  առևտրային արտոնյան համակարգերն էին: Արաբական Միացյալ Էմիրաթների պարագայում, հայաստանյան ձեռքբերումներին զուգահեռ, ներկայացվեցին վերը նշված գործիքները:

Եթե փորձենք ամփոփ ներկայացնել, ապա այսօր նախագահի նախաձեռնությամբ, հայկական տնտեսությունը միասնական հարթակ է հրավիրում եվրոպական, ռուսաստանյան, և մերձավորարևելյան գործարարներին, ինչն անշուշտ, անկայուն տնտեսական ներկայիս իրավիճակներում կարող է դիտարկվել՝ որպես շատ գրավիչ այլընտրանք:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: