ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկահայ հայտնի պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը ցանկանում է ուժերը փորձել ռինգում

Instagram

Ամերիկահայ դերասան, Instagram-ի աստղ, պոկերի մեծ սիրահար Դեն Բիլզերյանը հայտարարել է, որ ցանկանում է ուժերը փորձել MMA-ում։ Այս մասին հաղորդում է MMA Junkie Radio-ն։

«Ես ցանկանում եմ մենամարտել MMA-ում։ Դեկտեմբերին կդառնամ 37 տարեկան, այդ իսկ պատճառով այլևս չի կարելի հետաձգել ցանկությունս։ Սկզբում ես պետք է բավականին լավ նախապատրաստվեմ, քանի որ չեմ ուզում խայտառակվել։ Կյանքում ոչ մի բան չեմ արել առանց ջանքեր գործադրելու։ Ներկայումս ես խնջույքներ չեմ կազմակերպում և հրաժարվել եմ խելահեղ արարքներից», — ասել է Բիլզերյանը։

Բիլզերյանը 30 տարեկան հասակում երկու անգամ սրտի կաթված է ունեցել, ուստի՝  այդ գաղափարը կարող է վտանգավոր լինել նրա համար։

Բիլզերյանը ցանկանում է նաև սերֆինգով զբաղվել Ֆիջի կղզում և հելի-սքայով`Ալյասկայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: