ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատերազմի ժամանակ սոցիալական մեդիա կարող է միավորել մարդկանց. Huffington Post-ի «Twitter Powerhouses Series» (ԱՄՆ) համահիմնադիր

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Huffington Post-ի «Twitter Powerhouses Series» (ԱՄՆ) համահիմնադիր Շոն Գարդների հետ:  Հարցազրույցն անցկացվել է Երևանում մարտի 21-22-ին կայացած Հաղորդակցության համաշխարհային ֆորում Դավոսի շրջանակներում: Ֆորումը Հայաստանում կազմակերպվել էր Հայաստանի PR ասոցիացիայի (APRA)  կողմից

- Պարոն Գարդներ, ի՞նչ եք կարծում, արդյոք սոցիալական մեդիան մեծ դեր է խաղում արտակարգ իրավիճակների կամ պատերազմական դրության ժամանակ:

 - Սոցիալական մեդիան կապի առաջին գործիքն է աշխարհում: Այն շատ հզոր է: Այս տարածաշրջանն այդ առումով սենսացիայի ականատես կլինի առաջիկա 5 կամ 10 տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է սոցիալական մեդիայի դերին արտակարգ դրության կամ պատերազմի ժամանակ, ապա այն կարող է միավորել մարդկանց, սոցիալական մեդիայի շնորհիվ մարդիկ դառնում են ավելի կազմակերպված: Դուք կարող եք օգտագործել ինֆո-գրաֆիկա, տեղեկատվություն պաշտոնական կայքերից կամ պաշտոնական աղբյուրներից և տեղադրել դրանք սոցցանցերում:

Կա մի լավ հոդված, թե ինչպես կարող էր սոցիալական մեդիան ազդել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վրա: Այն պատմում է, թե ինչպես կարող էր սոցիալական մեդիան այդ ժամանակ միավորել մարդկանց, երբ քաոս էր տիրում, սարսափելի քաոս:

 - Չե՞ք կարծում, որ արտակարգ իրավիճակների կամ պատերազմի ժամանակ որոշ սահմանափակումներ պետք է լինեն սոցիալական մեդիայի վրա, քանի որ շատ անգամ այն դառնում է խանգարող և խոչընդոտող գործիք:

 - Նույնիսկ եթե լինեն սահմանափակումներ, մարդիկ կարող են օգտագործել VPN (Virtual Private Network): Երբ ես Չինաստանում էի, Google-ը, արևմտյան ԶԼՄ-ները, Instagram-ն ու Facebook-ը արգելափակվել էին, բայց մարդիկ կային, որ օգտագործում էին VPN: Այսպիսով, դուք իրականում չեք կարող արգելափակել սոցիալական մեդիան:

Այո՛, պատերազմական կամ արտակարգ դրության ժամանակ ես կցանկանայի, որ միայն ճշմարտությունը և հավաստի փաստերը հրապարակվեին, բայց դա այդպես չէ: Այո՛, ես կուզենայի տեսնել որոշակի վերահսկողություն, սակայն լիարժեք վերահսկում միևնույն է չի կարող լինել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: