ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«1000 դրամի» օրենքով փոխհատուցում են ստացել առաջին ընտանիքները

 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել է առաջին երկու փոխհատուցումը ժամկետային պարտադիր շարքային զինծառայողներ Գոռ Համազասպի Գարեգինյանի և Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի ընտանիքներին:

Հիմնադրամը շահառուների համար բացել է հատուկ բանկային հաշիվներ, որոնց էլ փոխանցվել են միանվագ 10-ական միլիոն դրամ փոխհատուցումները:

Համաձայն «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի՝ յուրաքանչյուր ամսի 21-ին շահառու ընտանիքներն իրենց համար բացված հատուկ հաշիվներին բացի 10-ական միլիոն միանվագ փոխհատուցումներից հիմնադրամից լրացուցիչ կստանան ամսական 200.000-ական դրամ` 20 տարվա ընթացքում:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը արդեն հավաքագրել է միջոցներ` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար: 2017 թվականի հունվարից՝ հիմնադրամի օգտին ֆիզանձանցից 1000-ական դրամ գումար գանձելու ժամկետի գործարկումից ի վեր, հավաքագրված գումարի չափն է՝ 393 մլն 506.964 դրամ (մոտ $812.000):

Խորհրդարանը 2016-ի դեկտեմբերի 15-ին երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 84 կողմ, դեմ 4 և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Սպայի, ենթասպայի կամ շարքային զինծառայողին մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նրա ընտանիքին կամ նրան միանվագ կհատկացվի 10 մլն դրամ, սպային ամսական կհատկացվի, համապատասխանաբար, 300 հազար դրամ, ենթասպային՝ 250 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում սպային կհատկացվի միանվագ 5 մլն դրամ, ամսական հատուցում 20 տարվա ընթացքում՝ 200 հազար դրամ, ենթասպային՝ 5 մլն դրամ միանվագ և ամսական 150 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 5 մլն դրամ միանվագ և ամսական 100 հազար դրամ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: