ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Բաբայան. եթե մենք ուզում ենք խաղաղություն, մեկ ճանապարհ կա` լինել ուժեղ

Երկիր Մեդիա

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած  մոտեցումները իրատեսական չեն Ադրբեջանի պարագայում և հղի են անկանխատեսելի հետևանքներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին:

«Մենք էլ ենք կողմ խաղաղությանը, բայց դրան հասնելու ձև կա: Ադրբեջանի պես հարևան ունենալու պարագայում զինատյացությունը չի աշխատում, քանի որ այն ցեղասպան, հանցագործ պետություն է: Եթե մենք ուզում ենք խաղաղություն, մեկ ճանապարհ կա` լինել ուժեղ»,- ասաց նա:

Ըստ Դավիթ Բաբայանի` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ կա երկու հարց կա, որ միշտ եղել է, և դժվար է նույնիսկ տեսանելի ապագայում կանխատեսել, որ լինելու է շատ հեշտ և շուտափույթ համաձայնություն: «Կա երկու հարց` կարգավիճակը, այսինքն՝ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և տարածքների հարցը։ Մյուս բոլոր հարցերը դրանց ածանցյալներ են: Այս երկու հարցի շուրջ չկա ընդհանուր  պատկերացում և կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ:

Ինչ վերաբերում է առաջին նախագահի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը եթե պատրաստ չլիներ փոխզիջումների, չէր մասնակցի աշխատանքներին, նա ասաց. «Խնդիրներից մեկը Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է, նա մասնակցում է բանակցությունների ոչ թե նրա համար, որ պատրաստ է փոխզիջման, այլ պարզապես այլընտրանք չունի»,-ասաց նա:

Реклама 15



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: