ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեոնիդ Ագուտին. Հայերն այնպիսի բնատուր հնարավորություններ ունեն, որոնց կարելի է միայն նախանձել

UgraNow

Հայտնի ռուս երաժիշտ Լեոնիդ Ագուտինը ժամանել է Երևան. այստեղ նա իր «Էսպերանտո» խմբի հետ միասին հանդես կգա  մեծ համերգով Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիա-ն` խոսելով հայկական երաժշտության իր ընկալման մասին՝ Ագուտինը նշել է հայ երաժիշտների տաղանդը:

«Հարցը միայն հայկական երաժշտության մեջ չէ, այլ հայ երաժիշտների տաղանդի, որոնք տարբեր, նաև այլ ազգերի երաժշտություն են կատարում: Դա ոչ միայն ազգային, այլ նաև համաշխարհային երաժշտություն է: Հայաստանում բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ ծնվում են ջազային զգացողությամբ: Փոփում նույնպես տարբեր ուղղություններ կան, բայց ես ավելի շատ «ջազային կախվածություն ունեմ»», — ասել է նա՝ հավելելով, որ նա շատ հայ երաժիշտների գիտի, որոնց հետ հաճույքով է ընդհանուր լեզու գտնում:

Հարցին, թե ինչն է կապում երաժիշտին Հայաստանի հետ` վերջինս պատասխանել է. «Արյունակցական ոչ մի կապ, միայն՝ երաժշտական: Հայերը չափազանց զգացմունքային են և տաղանդավոր՝ արվեստի տարբեր ոլորտներում: Այն ոլորտներում, որոնք ինձ հետաքրքրում են կյանքում՝ թատրոն, ռեժիսուրա, սցենար և, իհարկե, երաժշտություն», — ասել է Ագուտինը` նշելով, որ հայերի տաղանդը բազմաշերտ է, հայերն այնպիսի բնատուր հնարավորություններ ունեն, որոնց կարելի է միայն նախանձել:

Լեոնիդ Ագուտինի և նրա «Էսպերանտո» խմբի համերգը կկայանա մարտի 26-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: