ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Փառքի րոպե». Վլադիմիր Պոզները սեր է խոստովանել Հայաստանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Свежие Новости

Հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզներին «Փառքի րոպե» շոուի երկրորդ մրցակցային փուլի երկրորդ օրն այնքան է հիացրել 20-ամյա Ռոման Խալաֆյանի խաղաթղթերով համարը, որ վերջինս սեր է խոստովանել Հայաստանին:

«Ես շատ եմ սիրում Հայաստանը: Ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանն առաջինն է քրիստոնեություն ընդունել 301թ-ին: Երկրորդը՝ Վրաստանն էր՝ 327թ-ին, երրորդը՝ Հունաստանը, իսկ Ռուսաստանը 988-րդն է: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ», — ասել է Պոզները:

Հաղորդման ժամանակ Պոզները նշել է, որ  ֆոկուսների մեծ սիրահար է:

«Տեսարան հիշեցի «Վարպետը և Մարգարիտան» վեպից, երբ կրկեսի տնօրենը նայում է՝ ինչ է կատարվում և ասում. «Հիանալի է, հիանալի է»: Այնպես որ, ձեզ ասում եմ՝ հիանալի է: Իհարկե, դուք անցնում եք», — ասել է Պոզները:

Պոզները պաշտպանել է երիտասարդ աճպարարին՝ նշելով, որ հենց դա էլ աճպարարության արվեստն է՝ մոտիկից ցույց տալը: «Իսկ ամենամեծ աճպարարը՝ ազգությամբ հայ Հարություն Հակոբյանը, միայն այդպես էր ցույց տալիս, մոտենում էր ժյուրիին և ցույց տալիս: Այնպես որ, բրավո, բրավո», — ասել է Պոզները:

 

«Փառքի րոպե» շոուի երկրորդ մրցակցային փուլի երկրորդ օրը ելույթ են ունեցել նաև աճպարար Ռոման Խալաֆյանը և ուժային ակրոբատներ Վարդանյան եղբայրները:

Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիա-ն` ուժային ակրոբատներ Գևորգը և Անդրանիկը ցնցող համար են կատարել վրացի երգիչ Վախթանգի երգի կենդանի կատարման ներքո:

Վլադիմիր Պոզները հիացել է եղբայրների համարով և նշել, որ հարգում է հայ-վրացական բարեկամությունը:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: