ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի հռչակագիր. եվրոպական ինտեգրացիային տրվել է նոր մեկնարկ

Dominique Faget/AFP/Getty Images

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ ԵՄ-ն կանհետանա աշխարհի քաղաքական քարտեզից։ «Եվրամիությունը կմահանա, քանի որ այն մարդկանց այլևս պետք չէ», - հայտարարել է Լե Պենը, ով սոցհարցումների համաձայն Ֆրանսիայի նախագահական կայանալիք ընտրություններում ֆավորիտներից մեկն է:

Լե Պենի այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է փորձագետների այն տեսակետը, որ ԵՄ-ն այժմ առերեսվել է լուրջ մարտահրավերների, որոնց լուծման հարցում թերևս հռչակագրի ընդունումը բավարար չէ:

Մարտի 25-ին Հռոմում կայացավ ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողով՝ նվիրված ԵՄ ստեղծման համար հիմք ծառայած  Հռոմի համաձայնագիր 60-ամյակին: Միջոցառման ավարտին անդամ երկրների ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով սահմանվում են ԵՄ հետագա զարգացման ուղղությունները միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո:  Հռչակագրում մասնավորապես ընդգծվում է Եվրոպայում և ամբողջ աշխարհում ժամանակի սպառնալիքների նկատմամբ միասնական դիրքորոշման կարևորությունը, ինչպես նաև առանձնացվել են հաջորդ տասնամյակում ԵՄ 4 հիմնական նպատակները՝ Եվրոպան պետք է լինի անվտանգ, բարգավաճող, սոցիալապես արդար և համաշխարհային ասպարեզում դառնա ավելի ուժեղ:

Այս մասին բարձրաձայնում են նաև ԵՄ պաշտոնյաները. Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի կարծիքով Հռոմի հռչակագիրը եվրոպական նախագծի նոր մեկնարկ է, սակայն այժմ գլխավորը խոսքից գործի անցնելն է:

Թերևս նման առաջին քայլը կարելի է համարել այս հռչակագրի վերաբերյալ Լեհաստանի պահանջների կատարումը Բրյուսելի կողմից: Հիշեցնենք, որ Վարշավան հայտարարել էր, որ չի ստորագրի հռչակագիրը, եթե այն չպարունակի դրույթներ եվրոպական միասնության, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, ազգային խորհրդարանների դերի ուժեղացման և միասնական շուկայի չափորոշիչներին հետևելու մասին: Մինչև վերջին վայրկյանը փաստաթղթի ստորագրումը Լեհաստանի կողմից հանդիսանում էր գագաթաժողովի հիմնական ինտրիգը: Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն ստորագրումից առաջ մի քանի վայրկյան պահել է գրիչը փաստաթղթի վրա, որից հետո ստորագրել ու ժպտացել. Բրյուսելը բավարարել էր Լեհաստանի պահանջները:

Ամեն դեպքում փորձագետներն ընդգծում են, որ հռչակագրում բացակայում են ԵՄ առջև ներկայումս ծառացած խնդիրների լուծման հստակ պատասխանները, ինչը հռչակագիրը ոչ գործնական է դարձնում: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հռչակագիրն ավելացրել է ներեվրոպական տարաձայնությունները. մասնավորապես Հռոմի հռչակագրում ամրագրված դրույթը, որ ԵՄ համար միևնույն ուղղությամբ զարգացումը տարբեր երկրների պարագայում կարող է ընթանալ տարբեր արագությամբ և ինտենսիվությամբ, առաջացրել է ԵՄ անդամ արևելաեվրոպական երկրների դժգոհությունը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: