ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը հետաքրքրված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. պետքարտուղար

inforum.com

Միացյալ Նահանգները հետաքրքրված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Ինչպես հաղորդում է trend.az-ը, այս մասին ԱՄՆ-ի  ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ի ամյակի կապակցությամբ ուղարկված նամակում հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Հիշեցնենք, մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։ Կողմերը մտքեր էին փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել էր հակամարտության գոտում վերջին զար գացումները։ Այս համատեքստում շեշտվել էր անցյալ տարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Պետքարտուղար Թիլերսոնը վստահեցրել էր, որ ԱՄՆ-ը շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: