ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը բողոքի նամակ է հղել Իրանին՝ Արցախում իրանցի երաժիշտի ելույթի հետ կապված

Բաքուն բողոքել է Իրանին Արցախում այդ երկրի երաժիշտների ելույթի դեմ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը՝ անդրադառնալով իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթի ելույթին Լեռնային Ղարաբաղում:

Նախարարը հայտարարել է, որ միջադեպի կապակցությամբ բողոքի նամակ է ուղարկվել Իրանի համապատասխան մարմիններին, հայտնում է Haqqin.az-ը:

«Մենք հայտնել ենք մեր դժգոհությունը: Այսօր ես նամակ եմ ստորագրել՝ հասցեագրված Իրանի համապատասխան պետական մարմիններին և ԱԳՆ-ին»,-ասել է Գարաևը:

Մարտի 27-ին Արցախում համերգային ծրագրով հանդես է եկել իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթը: Համերգին մասնակցել են նաև ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանը, նույնպես Իրանից, և դաշնակահարուհի Մարինա Բարխուդարյանը:

Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում հարյուրավոր անձինք կան, որոնք այցելել են Արցախ, այդ թվում մշակույթի հայտնի գործիչներ, որոնք ելույթ են ունեցել այնտեղ: Ցուցակում այնպիսի հռչակավոր դեմքեր են ընդգրկված, ինչպես, օրինակ, օպերային արվեստի համաշխարհային աստղ Մոնսերատ Կաբալյեն և հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: