ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:
Խորհրդակցության սկզբում ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ներկայացրել է Ապրիլյան պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում բանակաշինության ոլորտում իրականացված աշխատանքները: 
Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ բարեփոխումները պետական համակարգից պահանջում են մեծածավալ, համակարգված, երկարատև, ակտիվ և նպատակասլաց աշխատանք:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման գրավականը բոլոր շահագրգիռ և պատասխանատու անձանց գիտակցված վերաբերմունքն է իրենց առջև դրված խնդիրների լուծման նկատմամբ, փոխգործակցված և փոխհամաձայնեցված աշխատանքը, ջանքերի առավելագույնս ներդրումը, համոզմունք հայտնելով, որ տարվելու է արդյունավետ աշխատանք և արվելու է հնարավորը սահմանադրական բարեփոխումների իրականացման ապահովման և Սահմանադրության կենսագործման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, հանրապետության օրենսդիր, գործադիր, դատական թևերի ներկայացուցիչներ


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: