Նախընտրական քարոզարշավը և անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերը. փորձագիտական կլոր սեղան-քննարկում
Մարտի 29-ին Երևանում կայացավ փորձագիտաան կլոր սեղան-քննարկում «ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով, որը կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Քննարկման սկզբում ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտԱրտակ Զաքարյանը, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանը, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Կլոր սեղան-քննարկումը վարում էր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հկ ղեկավար Կարեն Բեքարյանը:
«Այսօր քննարկելով անվտանգության կոմպոնենտը մեր պետության քաղաքական՝ և՛ ներքին, և՛ արտաքին, զարգացումներում՝ պետք է հասկանանք այն առաջնայնությունները, որոնք մարմնավորում են անվտանգություն հասկացությունը մեր երկրի համար», - քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զարքարյանը:
Որպես անվտանգային կենսական խնդիրներ Զաքարյանն առանձնացրեց Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանի համագործակցությունը և դրա զուգորդումը ՀԱՊԿ-ում և ՆԱՏՕ-ում, ահաբեկչության դեմ պայքարը, որն այսօր համաշխարհային մարտահրավեր է: Զաքարյանի խոսքերով՝ բացի ֆիզիկական անվտանգությունից, կարևոր է նաև տնտեսական մշակութային անվտանգության ապահովումը:
«Շատ կարևոր է, որ ավտանգային այս հարցերի շուրջ քաղաքական ուժերն իրենց դեբատներում, քարոզարշավի ժամանակ ներկայացնեին նաև իրենց պատկերացումներն այս խնդիրների վերաբերյալ», - նշեց պատգամավորը:
Քաղաքագետ Գերասիմ Բարեսղյանն իր հերթին ընդգծեց, որ չնայած սպասումներին, որ նախընտրական դիսկուրսի առանցք են լինելու անվտանգության խնդիրները՝ բնականաբար շեշտը դնելով արտաքին անվտանգության խնդիրներին, քարոզարշավի ավարտից մի քանի օր առաջ մենք տեսնում ենք, որ այդ դիսկուրսն առարկայական չէ: «Կարծես թե Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներից հետո որոշ դրսևորումներ կան: Քաղաքական շատ ուժեր դիրքավորվեցին հենց Կոնգրես-ՀԺԿ-ի թեզի դեմ», - նշեց քաղաքագետը:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով էլ նախընտրական արշավում արտաքին քաղաքականության և անվտանգության հարցեր չեն քննարկվում, քանի որ իրական լուրջ տարբերություն այս հարցերի շուրջ քաղաքական ուժերի միջև գոյություն չունեն: Ըստ նրա՝ կա որոշակի կոնսենսունս, որը պայմանավորված է արտաքին ուժերով, ղարաբաղյան հակամարտությամբ և այն անվտանգային պահանջներով, որ մենք ունենք: Այն ինչ այսօր քննարկվում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում իրականացվող քաղաքականության հետ գրեթե կապ չունի: «Կապ չունի, ինչ ուժ կգա իշխանության, այն իրականացնելու է նույն քաղաքականությունը», - կարծում է փորձագետը:
Ըստ նրա՝ մեր անվտանգության ապահովումը ԵՄ-ին վստահելու, հողեր չհանձնելու և կամ շուտափույթ խաղաղություն մասին կարծիքներն ընտրողների ձայնի համար ներքին պայքարի դրսևորում է:
Ամփոփելով քննարկումը՝ Կարեն Բեքարյանն իր հերթին նշեց, որ նախընտրական պայքարում պոպուրիզի դրսևորումներն ուղղված են ոչ միայն ներքին լսարանին, այլ նաև արտաքինին՝ ինչ-որ տեղ ինքնառաջարակում է տարբեր ուղղություններին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 1,03 կմ/ժ