ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 372,37 դրամ ԱՐԾԱԹ - 273,01 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 072,98 դրամ

Կլոր սեղան-քննարկում «ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավի անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում»

Այսօր «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավի անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով, որին մասնակցություն ունեցան փորձագիտական և վերլուծական ընկերակցությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» ՀԿ տնօրեն Աղավնի Կարախանյանը: Քննարկումը վարում էր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյան:

Միջոցառման հյուրերն էին՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ Արտակ Զաքարյանը, ՀՀ ՊՆ Պաշտպանական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանը, Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ՝ Ալեքսանդր Իսկանդարյանը, ովքեր միջոցառման ընթացքում հանդես եկան ելույթներով:

Օրակարգում ներառվել էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը սահմանադրական բարեփոխումների համատեքստում, փորձագիտական ընկերակցության ներդրումը և ինստիտուցիոնալ գործիքներն անվտանգությանն առնչվող հարցերում և արտաքին քաղաքական խնդիրներում, անվտանգության և արտաքին քաղաքական թեզերի դերը նախընտրական քարոզարշավում, նախնտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում և այլն:

Զեկույցների ներկայացումից անմիջապես հետո ծավալվեց հարց ու պատասխան, կարծիքների և մտքերի փոխանակում: Քննարկումներ եղան խորհրդարանական կառավարման անցման պարագայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում որոշում ընդունողների պատասխանատվության, ՀՀ և ԼՂՀ պետական կառավարման համակարգերի տրանսֆորմացիաների և դրանց առանաձնահատկությունների վերաբերյալ:   

Այս առումով Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում որոշումների ընդունման գործընթացը երբևէ անձնավորված բնույթ չի ունեցել: «Գոյություն  ունեն ֆորմալ և ոչ ֆորմալ մեխանիզմներ, որոնց միջոցով ձեռք է բերվում կոնսենսուս որոշում ընդունողների միջև, որտեղ իրենց կարևորագույն դերակատարումն ունեն ԼՂՀ ներկայացուցիչները, ռազմական գործիչները, քաղաքական և տնտեսական էլիտայի ներկայացուցիչներ և դիվանագետներ»: Ինչ վերաբերում է ՀՀ և ԼՂՀ պետական կառավարման համակարգերի տրանսֆորմացիաներին և դրանց հետագա համագործակցությանը, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանի անցումը խորհրդարանական, իսկ Արցախում՝ նախագահական կառավարման համակարգին, որոշումների ընդունման և համագործակցության տեսանկյունից բնավ որևէ խնդիր չի ստեղծի երկու պետությունների միջև:

Քննարկվեցին նաև այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են՝ անվտանգության և արտաքին քաղաքականության համատեսքստում խորհրդարանի առջև կառավարության հաշվետվողականության մեխանիզմների հնարավոր ներդրումը, արտաքին և ներքին քաղաքական, ազգային անվտանգության հարցերում զարգացման հավանական սցենարների մշակման հատուկ մեխանիզմների ստեղծման խնդիրը, փորձագիտական ընկերակցությունների ճգնաժամային ենթակառուցվածքների զարգացման գործում հնարավոր դերակատարումը, ինչպես նաև՝ խորհրդարանական կառավարման անցման պարագայում խորհրդարանական դիվանագիտության վերաարժևորման և գործունեության խնդիրը:

Անդրադառնալով ճգնաժամային ենթակառուցվածքների զարգացման գործում փորձագիտական ընկերակցությունների հնարավոր դերակատարմանը, Հայկ Քոթանջյանը նշեց, որ ինստիտուցիոնալ մակարդակում պետք է մշակվեն այնպիսի օրենքներ, որոնք կտրանսֆորմացնեն ազգային անվտանգության ռազմավարությունը, ինչպես նաև նորընտիր խորհրդարանը պետք է ձեռնամուխ լինի ուսումնասիրել այս հիմնահարցերը և մշակել համապատասխան օրենսդիր ակտեր: Նրա համոզմամբ՝ պետք է լինեն ավագներ, ովքեր կարողանան ճշմարիտ գնահատականներ ձևավերել առանց քաղաքական կոնյուկտուրային հաճոյանալու: «Դա անհրաժեշտ է, և ավելին, կան այդպիսի օղակներ, պարզապես պետք է բարենպաստ իրավիճակ ստեղծել վերլուծական-հետազոտական ընկերակցությունների համար»,- նշեց նա:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն, անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության վերաարժևորմանը, նշեց, որ այս առումով անհրաժեշտ է նախևառաջ, սահմանել խորհրդարանական դիվանագիտության հաշվետվողականության մեխանիզմ, ինչը մինչ օրս կրել է մասամբ ֆորմալ բնույթ: Արտակ Զաքարյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է մշակել արդյունավետ մեխանիզմ՝ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն: «Նորընտրիր խորհրդարանում կգործի խորհուրդ, որն իր կազմում կներառի ԱԺ նախագահին, փոխնախագահներին, հանձնաժողովների նախագահներին և ֆրակցիաների ղեկավարներին: Նախատեսվում է, որ խորհուրդը պատասխանատվություն է ստանձնելու ԱԺ կողմից իրականացվող գործառույթների պլանավորման համար, ինչպես նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միջոցով քննարկելու է յուրաքանչյուր պատվիրակության, բարեկամական, խմբի, պատգամավորի գործունեության արդյունավետությունը ՀՀ սահմաններից դուրս»:  

Ամփոփելով քննարկման արդյունքները, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը խորհրդարանական կառավարման անցման համատեսքտում կարևորեց խորհրդարանում համակարգման, իրականացման, հաշվետվողականության և հետևողականության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծեց փորձագիտական ընկերակցությունների և քաղաքացիական հասարակության դերի վերաարժևորումն ընթացիկ քաղաքական գործընթացների համատեքստում, փաստելով, որ փորձագետներն այսօր խնդիր ունեն օգտվել բաց մեդիայի հնարավորություններից և տեղ հասցնել իրենց ասելիքը արտաքին քաղաքական և անվտանգային գերակա խնդիրների 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 6.44 կմ/ժ
20 C°
 
16°  25° 
25.09.2017
15°  25° 
26.09.2017
Հարցում

Արդյո՞ք Կատալոնիային կհաջողվի անցկացնել անկախության հանրաքվե: