ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք պետք է հիմա պատրաստվենք խաղաղության. Կուրցը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին

Press TV

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը, միանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ավելի վաղ արված հայտարարությանը, հանդես է եկել հայտարարությամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ անելով հեռու մնալ հրադադարի ռեժիմը վտանգող գործողություններից:

«Մեկ տարի առաջ տեղի ունեցած կռիվն ու բռնությունը, որը վատագույնն էր վերջին երկու տասնամյակում, ավերածությունների, տառապանքների ու մարդկային կորուստների պատճառ դարձան: Այդ ամենը վառ հիշեցումն էր, թե ինչ արագությամբ պատերազմը կարող է խաթարել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Այդ կապակցությամբ, կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել հրադադարի ռեժիմը: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան իրենց միջազգային մարդասիրական պարտավորություններին խստորեն հետևելու հանձնառությանը՝ պատերազմական հանցագործությունները երբևէ արդարացում չունեն», - հայտարարության տեքստից մեջբերում է panorama.am-ը:

Անդրադառնալով 2016 թվականի ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին բռնկված բռնությանը, Կուրցն ասել է, որ բանակցային գործընթացում նոր խթանների հույս է հայտնել:

«Շփման գծում տեղի ունեցած բռնությունները և հրադադարի լուրջ խախտումները, որոնց արդյունքում նաև կորուստներ արձանագրվեցին, մեր մտահոգության առարկան էին նախորդ ողջ տարվա ընթացքում: Այժմ վստահության կառուցման, ինչպես նաև առարկայական բանակցությունների վերսկսմանն ուղղված պրագմատիկ ու կիրառական քայլերի վրա կենտրոնանալու իսկական ժամանական է»,- նշել է Սեբաստիան Կուրցը:

Վերջինս ափսոսանք է հայտնել ապրիլյան ողբերգական իրադարձությունների հետևանքով մարդկային կորուստների առնչությամբ և իր ցավակցությունը հայտնել նրանց ընտանիքներին:

«Մեկ տարի առաջ տեղի ունեցած կռվին հաջորդած հետցնցումները հայերի ու ադրբեջանցիների համար ավելի դժվար դարձրեցին խաղաղությանը հավատալը, բայց ինչպես բազում առիթներով եմ ես ասել, Լեռնային Ղարաբաղի հակամարատությունը չունի ռազմական լուծում: Մենք պետք է հիմա պատրաստվենք խաղաղության և թույլ չտանք պատերազմին հետ գալ՝ իր սարսափելի հետևանքներով հանդերձ»,- հավելել է Սեբաստիան Կուրցը:

Ավստրիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի գործունեությանը՝ նշելով. «ԵԱՀԿ նախագահությունը հաստատուն է՝ իր ներդրումն ունենալու և նպաստելու կողմերի միջև 2016 թվականին Վիեննայի և Սանկ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա առաջախաղացմանն ու իրականացմանը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: