ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Մաղթում եմ մեր ասորի քույրերին և եղբայրներին երջանկություն և հաջողություններ նոր տարում: Մաղթում եմ, որ բնության վերազարթոնքը խորհրդանշող այս տոնի հետ նոր վերածնունդ ապրեն Հայաստանի ասորական համայնքը, հայ-ասորական բազմադարյա բարեկամությունը և մեր մշակութային բազմաշերտ հարաբերությունները: Թող գարնանային այս պայծառ տոնը նոր ուրախության և բերկրանքի առիթ դառնա մեր ասորի հայրենակիցների համար:

Հայաստանի իշխանություններն առանձնահատուկ ուշադրությամբ և հոգատարությամբ են վերաբերվում հայաստանաբնակ բոլոր ազգային համայնքների, մասնավորապես՝ ասորական համայնքի խնդիրներին և կարիքներին: Մեր այս ուղեգիծը շարունակվելու և զարգանալու է այսուհետ ևս:

Շնորհավոր Հաբ-Նիսան»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: