ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյան. «Ձգտում եմ այնպես աշխատել, որ ինձ բարեփոխիչ անվանեն»

Lragir.am

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ձգտում է այնպես կազմակերպել աշխատանքը, որ իրենց բարեփոխիչ անվանի ոչ միայն նախագահը։

 «Երբ ՀՀ նախագահը հրաման ստորագրեց ինձ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, դրանով իմ ուսերին դրվեց երկրում փոփոխություններ կատարելու պատասխանատվությունը»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ բարեփոխումը հիմնականում փոփոխությունն է դեպի լավը, իսկ փոփոխությունը մեր ամենօրյա անհրաժեշտությունն է։

«Ինչ վերաբերում է ինձ` որպես վարչապետի, ասեմ, եթե ինձ վստահվել է այս պաշտոնը, ուժերիս ներածին չափ կանեմ հնարավորը մեր երկրի վերականգնմանը նպաստելու համար, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից, առաջ շարժվող և զարգացած երկիր: Երբեք չի լինի այնքան կատարյալ կառավարման համակարգ, որը փոփոխությունների կարիք չունենա։ Ես ձգտում եմ այնպես կազմակերպել մեր աշխատանքը, որ ինձ բարեփոխիչ անվանի ոչ միայն նախագահը», — ասել է Կարապետյանը։

 




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: