ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը Ստեփանակերտում հանդես են եկել հայտարարությամբ

Facebook/ Arsinée Khanjian

Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբվ Ստեփանակերտում ապրիլի 3-ին տեղի է ունեցել անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի մամլո ասուլիսը:

Արսինե Խանջյանը իր, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի անունից հանդես է եկել հայտարարությամբ, որով աշխարհի արվեստագետներին կոչ է արել այցելել Արցախ և աջակցել երիտասարդ և տաղանդավոր այն արցախցիներին, ովքեր շարունակում են գրել, ստեղծագործել, նվագել և նկարել՝ անգամ այն ժամանակ, երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից և շրջափակման մեջ են գտնվում:

Ասուլիսի ընթացքում այդ արվեստագետները խոսել են դեպի Արցախ իրենց այցի և դրա առաքելության մասին, իսկ այնուհետև՝ պատասխանել լրագրողների հարցերին: «Արցախպրես»-ի թղթակցի այն հարցին, թե առաջիկայում կան արդյո՞ք մշակութային ծրագրեր կապված Արցախի հետ, Սերժ Թանկյանն ասել է, որ ինքն անցյալ տարի արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության վրա է աշխատել:

«Իմ առաջին ստեղծագործական կապը եղավ Արցախի հետ, և շատ լավ աշխատեցինք միասին, որից էլ ես շատ ոգևորվեցի: Մտածում էի, որ նման աշխատանքներ ևս կլինեն: Եկել ենք մարդկանց հետ կապեր ստեղծելու»,- ասել է Ս. Թանկյանը և հավելել, որ մտածում է նաև Արցախում համերգ ունենալու մասին:

Արսինե Խանջյանը նշել է, որ աշխարհի ճանաչված արվեստագետները պետք է անդրադառնան Արցախի թեմային, որը շատ կարևոր է:

«Լավ կլինի, որ մեր արցախցիների աշխատանքներն աշխարհի տարբեր վայրերում ներկայացնենք՝ առիթն օգտագործելով, որ Արցախը ճանաչենք»,- ասել է Ա. Խանջյանը: 

Հանրահայտ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նշել է, որ փնտրում է պատմություններ, որոնք իսկապես ազդեցիկ են լինելու, դրանք Արցախի մասին ֆիլմի վերածելու համար:

«Օրինակ՝ Շուշիի պատմությունը բավական հզոր է: Անգամ այս թեմայով սցենար է գրված, որին պետք է մոտ օրերս ծանոթանամ»,-մասնավորապես ասել է Ատոմ Էգոյանը:

Կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը նշել է, որ իրենց ցանկությունն է որևէ կերպ օգնել Արցախի հեղինակներին, երիտասարդներին, որպեսզի հենց նրանք ֆիլմ նկարահանեն Արցախի մասին, որովհետև այդ ամենը իրենք իրենց մաշկի վրա զգացել են, ինչը շատ կարևոր է ճիշտ վերարտադրության ու ներկայացման համար:

 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: