ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում հարձակվել են հայ ավետարանական եկեղեցու վրա

Asbarez

Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայկական ավետարանական եկեղեցու վրա` փորձելով հրկիզել այն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez- ը:

Ապրիլի 2-ին իրականացված հարձակումը երրորդ միջադեպն է վերջին 12 ամսվա ընթացքում: Կրակն արթնացրել է Հայր Ժիլբերտ Լեոնյանին և նրա կնոջը, ովքեր բնակվում են շենքի առաջին հարկում: Թեպետ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն Լեոնյանը, ով եկեղեցու քահանա է դարձել 18 ամիս առաջ և առաջնորդում է շուրջ 30 հավատացյալից բաղկացած միաբանությունը, պատմել է, թե ինչպես են սարսափահար եղել կրակը տեսնելով: Մեծ վնաս է կրել եկեղեցու մուտքի հատվածը: Այս միջադեպից ութ օր առաջ անհայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ճակատային հատվածի ուղղությամբ:

Ալֆորվիլլի քաղաքապետը դատապարտել էր կատարվածը` համերաշխություն հայտնելով եկեղեցու միաբանության հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: