ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր սերունդը դառնում է մեր առաջնորդը. hասարակական գործիչ (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց հասարակական գործիչ (Community Organizer) Քերեն Օլսենի հետ:  Հարցազրույցն անցկացվել է Երևանում մարտի 21-22-ին կայացած Հաղորդակցության համաշխարհային ֆորում Դավոսի (WCFDavos) շրջանակներում: Ֆորումը Հայաստանում կազմակերպվել էր Հայաստանի PR ասոցիացիայի (APRA) կողմից:

 

-        Ո՞րն է երիտասարդների հիմնական դերը հասարակական նախագծերի կազմակերպման և իրականացման գործում:

-        Ես 50 տարեկան եմ, բայց իմ հոգին շատ ավելի երիտասարդ է: Ես հասկանում եմ, որ կա նոր սերունդ, որն իր արժեքներն ունի: Հենց նրանք են այսօր դառնում մեր առաջնորդները: Որպես ավագ սերունդ՝ մեր խնդիրն է օգնել նրանց առաջնորդել: Դա մեր սոցիալական պատասխանատվությունն է: Մենք պետք է լսենք նրանց և աշխատենք նրանց հետ: Մեր երիտասարդները մեր համատեղ ապագան են:

Ես վստահ եմ, որ պետք է հասարակության զարգացման ընդհանուր տեսլական մշակել և հասկանալ, թե որ ուղղությամբ ենք շարժվում, որն է մեր նպատակը: Ես, օրինակ, նպատակ ունեմ հասնել նրան, որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ մեկուսացած չլինեն հասարակությունից: Ես փորձում եմ ամեն օր մոտենալ իմ նպատակին:

-        Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին: Ինչպե՞ս խուսափել սխալներից և հասնել հաջողության:

-        Սխալները ճանապարհի կեսն են: Չէ՞ որ մենք բոլորս էլ սխալվել ենք: Պետք է ընդունել մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք: Եվ դրա համար ամենևին էլ պետք չէ լավ կրթություն կամ բարձր վարձատրվող աշխատանք ունենալ, կարելի է ուսանող լինել, բայց ունենալ սեփական տեսլականը և արժեքները: Դուք պետք է գտնեք ձեր գաղափարի համախոհներին, և դուք կկարողանաք առաջ տանել ձեր տեսլականն ու արժեքները: Պետք է ոչ միայն ապրել iphone-ի հետ ձեր փոքր աշխարհում, այլև հաղորդակցվել մարդկանց հետ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: