ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական լեռնաշխարհն ամբողջ մարդկության նախահայրենիքն է. գիտնականներ

EcoNews.am

Հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքի վարկածների շարքում է գտնվում նաև  հայկական վարկածը, ըստ որի` հայերենը համարվում է հնդեվրոպական մայր լեզուն։ Վարկածն առաջին անգամ առաջ են քաշել վրաց լեզվաբան Թամազ Գամղրելիձեն և ռուս գիտնական Վյաչեսլավ Իվանովը։

1980-ական թվականների սկզբներին կրկին արծարծվեց դեռևս դարասկզբին հայտնված տեսակետն այն մասին, որ հնդեվրոպական նախահայրենիքը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում գտնվել է Առաջավոր Ասիայի հյուսիսում, մասնավորապես՝ Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում։ Այս տեսակետը ներկայումս ավելի  է ամրապնդվում  նոր ի հայտ եկող փաստերով և այսօր ընդունվում է մասնագետների մեծ մասի կողմից։

Ռուսալեզու vstrokax.net կայքն անդրադարձել է Հայկական լեռնաշխարհի` որպես ամբողջ մարդկության  համար  նախահայրենիք հանդիսացող վարկածին:

Ըստ աղբյուրի ` վերոնշյալ տեսակետը համընկում է նաև նորզելանդացի հետազոտողներ Ռ.Գրեյի և Ք.Ատկինսոնի առաջ քաշած վարկածին, ովքեր  համակարգչային վերլուծության օգնությամբ կարողացել են որոշել անատոլիական լեզուների տարածման վայրը:

Ներկայումս, ինչպես ասում են գիտնականները, հստակ կարելի է ասել , որ Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիան, Միջագետքը հանդիսանում են Արարատյան նախահայրենիքը ոչ միայն արիացիների, այլ նաև ամբողջ մարդկության համար, որն էլ, ըստ էության, հաստատվում է նաև մարդկության ծագման վերաբերյալ աստվածաշնչյան տարբերակով:

Արիացիների  կողմից հիմնված  Եվրասիական մայրցամաքի հսկայական մի տարածք բնակեցված է եղել բազմաթիվ ցեղերով, որոնք մտել են արիական աշխարհ: Հետևաբար, աշխարհագրական նշումների համար ավելի նպատակահարմար է օգտագործել  «արիական» արտահայտությունը, քան` «հնդեվրոպականը»:

Հազարավոր տարիներ անց արիական ցեղերը արևմուտքից և հյուսիսից եկել են Հնդկաստան (շուրջ 1500 մ.թ.ա)` ձևավորելով արիական համայնք, որտեղ պահպանվել են  արիական ուսմունքների բազմաթիվ գրքեր, որոնցից է` «Ведагир»-ը (վեդայական  գրեր -հայ.):

«Гирь»  բառը հայերեն նշանակում է  «գրեր»: Հայերը ներկայումս  նույնպես իրենց հայրենիքն անվանում են Аведяц еркирь (Առաջին վեդայական երկիր, այսինքն` Գիտելիքների առաջին երկիր): «Авет» հայերեն նշանակում է «պատվիրան», իսկ Աստվածաշունչը հայերեն` «Ավետարան»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: