ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ ձգտելու է հեռացնել Ասադին․ ՊետԴեպ

ԱՄՆ ձգտելու է հեռացնել Ասադին, տապալել ԻՊ-ին, վերացնել Իրանի ազդեցությունը Սիրիայում և հասնել քաղաքական կարգավորման։ Այդ մասին CNN –ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին։

Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում Դոնալդ Թրամփը չի բավարարվի սիրիական ռազմական օդանավակայանին հարվածներ հասցնելով, «հարկ եղած դեպքում նա կանի ավելին»։

Նա նշել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորումն անհնար է, եթե Բաշար Ասադն իշխանության մնա։ «Որևէ տարբերակ չկա, որի դեպքում քաղաքական կարգավորումը կարող է տեղի ունենալ Ասադի ռեժիմի օրոք։ Եթե նայեք իրավիճակին, կտեսնեք, որ դժվար է Ասադի օրոք խաղաղ, կայուն կարգավորում պատկերացնել»,- ասել է մշտական ներկայացուցիչը։  

Նա ընդգծել է, որ բացի Ասադի ռեժիմի տապալումից ԱՄՆ-ն ձգտելու է վերջ տալ ԻՊ-ին, վերացնել Սիրիայում Իրանի ազդեցությունը և քաղաքական կարգավորման հասնել։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: