ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, սակայն սպասվում են տեղումներ

photolure

Ապրիլի 11-ից սկսած ՀՀ տարածք հարավից կրկին կներթափանցեն տաք օդային զանգվածներ, ինչի արդյունքում ապրիլի 11-12-ին բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, Երևանում արդեն ապրիլի 12-ին սպասվում է մինչև +20….+22 աստիճան տաքություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Այսօր և ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 11-ին կեսօրից հետո հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 13-14-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ», - գրել է Սուրենյանը:

Ինչպես և կանխատեսվել էր, երեկ երեկոյան ժամերից և անցած գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված Տավուշի նախալեռնային գոտում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Շիրակում և Գեղարքունիքում տեղացել է ձյուն, իսկ մյուս շրջաններում տեղումները հիմնականում եղել են անձրևի տեսքով, օդի ջերմաստիճանը ամենուրեք նվազել է 8-10 աստիճանով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: