ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրաքվեից հետո Թուրքիայում ճնշումները լիբերալների վրա կմեծանան. թուրքագետ

armenpress.am

Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ: 

 

- Ի՞նչպես կգնահատեք Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Ի՞նչպիսին է Թուրքիայի բնակչության վերաբերմունքն այդ փոփոխություններին:

- Չափազանց ակտիվ քարոզարշավ է ընթանում մինչ օրս, չնայած, որ ակնհայտ էր, որ այն վարչական ռեսուրսները, որոնց տիրապետում է գործող իշխանությունը, ամբողջովին ներդրված են նաև քարոզարշավի գործընթացում: Մյուս կողմից, չենք կարող ասել, որ ընդդիմությունը, կամ մասնավորապես «ոչ»-ի կողմնակից քաղաքական ուժերը, չեն կարողացել իրենց ձայնը հասանելի դարձնել ընտրածանգվածին, հասարակությանը:

Այդ փոփոխությունների հարցում հստակ մասնատվածություն, բավականին խորը բևեռացվածություն կա հասարակության մոտ: Հաշվի առնելով վերջին շրջանում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները՝ ակնհայտ է, որ մի շարք գործոններով պայմանավորված հասարակության այն հատվածը, որը կողմ չէր սահմանադրական բարեփոխումներին, ավելի մեծ կշիռ է ստանում: Այս հարցում մեծ դեր խաղաց մեկ անձի իշխանության հաստատման վտանգը:

Պետք է հաշվի առնել, որ այսօր քաղաքականությունը կառուցվում է մեկ անձի շուրջ, և  այն հատվածին, որը չէր կողմնորոշվել, ընդդիմությունը կարողացավ որոշակիորեն համոզել, որ այդ փոփոխությունները տանում են  մեկ անձի իշխանության, ինչը բավական վտանգավոր է Թուրքիայի համար: Բայց ես չեմ կարծում, որ հանրաքվեն կձախողվի, կարծում եմ այնուհանդերձ իշխանություններին կհաջողվի այս հանրաքվեով անցկացնել սահմանադրական փոփոխությունները՝ չնայած տարբեր փորձագետներ նշում են նաև տապալման հավանականությունը:

 -Ի՞նչ դիրքորոշմամբ են հանդես գալու ազգային և կրոնական փոքրամասնությունները:

Որպես այդպիսին ազգային և կրոնական փոքրամասնություններն ընդգծված մոտեցում չունեն այս հարցում: Այդուհանդերձ, կարելի է նշել, որ լիբերալ, ազատական՝ այդ թվում նաև ազգային, կրոնական փոքրամասնությունների շրջանում ավելի հակված են դեպի  «ոչ», որովհետև այս իշխանությունների նման գործելաոճի պարագայում ակնհայտ է, որ էլ ավելի մեծ ճնշումներ կլինեն վերջիններիս վրա: Այսինքն՝ իրավունքների առումով հասարակության այս հատվածը գտնվում է բավական անմխիթար վիճակում: Կարծում եմ, որ հանրաքվեի հաստատումից հետո այդ միտումներն էլ ավելի կխորանան: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: