ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս օրը խորհրդանշում է ղարաբաղյան պատերազմի ամենամռայլ էջերից մեկը. Քոչարյանը՝ Մարաղայի ողբերգության մասին

mfa.am

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականներն ավերեցին ու հրկիզեցին ինքնորոշված Արցախի Հանրապետության Մարաղա գյուղը, ողջակիզեցին ու անմարդկային դաժանություններով տանջամահ արեցին խաղաղ բնակիչներին, իսկ մի մասին էլ՝ գերեվարեցին․ ընդ որում՝ նրանցից ոմանց ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ։

«Այս օրը խորհրդանշում է ղարաբաղյան պատերազմի ամենամռայլ, սակայն ոչ այդքան հայտնի էջերից մեկը, երբ 25 տարի առաջ ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտագույն ոտնահարեց միջազգային հումանիտար իրավունքը։

Մի քանի ժամ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված գյուղի բնակիչներն վերապրեցին ողջ այն վայրագություններն ու բարբարոսությունը, որոնք իրավամբ համապատասխանում են մարդկության դեմ հանցագործության բոլոր չափորոշիչներին։

Մարաղայում իրականացված հանցագործությունների անպատժելիությունը նպաստեց ամենաթողության մթնոլորտի ձևավորմանը և նոր հանցագործությունների իրագործման շարունակությանը։ Դրա անհերքելի ապացույցն են Արցախի դեմ անցած տարվա ապրիլին ձեռնարկված ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված բարբարոս քայլերը», - նշել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: