ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սոլի Մոենգ. Քաղհասարակությունը պետք է մշտադիտարկման ենթարկի պետական կառույցները (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց  “Brand Summit And Awards“  կազմակերպության ադմինիստրատոր Սոլի Մոենգի հետ: Հարցազրույցն անցկացվել է Երևանում մարտի 21-22-ին կայացած Հաղորդակցության համաշխարհային ֆորում Դավոսի շրջանակներում: Ֆորումը Հայաստանում կազմակերպվել էր Հայաստանի PR ասոցիացիայի (APRA)  կողմից: 

 - Ձեր խոսքում Դուք ընդգծեցիք զարգացած կառույցների առկայության անհրաժեշտությունը, որոնք կhսկեն առաջնորդների քայլերը: Ի՞նչ եք կարծում, որը պետք է լինի քաղհասարակության դերակատարությունը՝ օգնելու ձևավորել նման կառույցներ:

- Ուղղակի «կառույցներ» բառի փոխարեն, կարծում եմ, անհրաժեշտ է օգտագործել «ժողովրդական կառույցներ» ձևակերպումը: Կարծում եմ, որ քաղհասարակությունը մեծ դերակատարություն ունի այդ հարցում: Քաղհասարակությունն իր հերթին պետք է մշտադիտարկման ենթարկի այդ կառույցների գործունեությունը: Նա պետք է պարբերաբար համոզվի, որ սահմանադրական ժողովրդավարությունը ճիշտ է գործում: Եթե մենք ունենք իշխանություն, որը սխալ մարդկանց է նշանակում այդ կառույցների ղեկավարներ, այդ կառույցների գործունեությունն ուղղակի դառնում է անարդյունավետ: Ուստի, քաղհասարակությունը պետք է իր աչքը պահի այդ կառույցների վրա՝ վստահ լինելու համար, որ այդ կառույցները զբաղված են իրենց գործով, այն է՝ խթանում են ժողովրդավարության զարգացմանը, բաց հասարակության ձևավորմանը և այլն:  Քաղհասարակոթյունը կարող է սա անել ցույցեր կազմակերպելու, դատարաններ դիմելու միջոցով, ինչպես նաև օգտվելով այլ առկա եղանակներից: Բայց որևէ պատճառով քաղհասարակությանը գործընթացից դուրս թողնելը չի կարող լինել արդարացված, քանի որ ողջ գործընթացը պատկանում է հենց քաղհասարակությանը և վերջիվերջո, ամեն ինչ արվում է նրանց համար:

- Այդ դեպքում, որո՞նք են այն գործոնները, որոնք կարող են նպաստել Ձեր կողմից նկարագրված ակտիվ քաղհասարակության ձևավորմանը:

- Քաղհասարակության խմբերը կազմակերպչական առումով շատ օրգանական են: Երբեմն կարող է երկար ժամանակ պահանջվել երկու-երեք մարդուց՝ հայտարարելու համար, որ իրենք գոհ չեն երկրի վիճակից, ասելու համար՝ եկեք հանդիպենք և քննարկենք տիրող իրավիճակը: Պետք է նաև լինեն նրանց աջակցող բարեկամ լրատվամիջոցներ: Ուստի, գործընթացն օրգանական է. նրանք նախ պետք է հասկանան՝ որն է իրենց դժգոհության պատճառը, ինչն են իրենք ցանկանում փոխել, այնուհետև իրենց շուրջը հավաքեն  մարդկանց, ինչպես նաև գործող էլեկտրոնային և ոչ միայն մեդիա ընկերություններ, որոնք կաջակցեն նրանց՝ արտահայտելու սեփական դիրքորոշումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: