ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սելինա Դողան. Թուրքիայի ժողովուրդը՝ ներառյալ հայ համայնքը, ոչ մի հույս չունեն (ԲԱՑԱՌԻԿ)

 Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեի նախօրեին «Արմեդիա» ՏՎԳ –ն հարցազրույցներ է վարել «այո» -ի և «ոչ»-ի ճամբարների քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր, Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագում ունեցող ներկայացուցիչ Սելինա Դողանի հետ:

 

 

- Ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

- Իհարկե մենք ընդդիմանում ենք այդ փոփոխություններին: Մենք աջակցում ենք Սահմանադրության բարեփոխումներին, բայց ո´չ այս կերպ, ո´չ այս Սահմանադրության: Մենք առաջարկում ենք փոփոխել ամբողջ օրենսդրությունը, որը գալիս է 1980-ականների ռազմական հեղաշրջումից, բայց նրանք որոշել են անցում կատարել նախագահական համակարգի, որը բնավ Թուրքիային պետք չէ: Նրանք պարտադրում են միանձնյա համակարգ: Ամեն ինչ կախված կլինի մեկ անձից՝ խորհրդարանական համակարգի բազմակարծության փոխարեն: Մենք չենք ասում, որ խորհրդարանական համակարգը կատարյալ է: Իհարկե, այն ևս պետք է բարեփոխումների ենթարկել:

Նախկինում մենք ԱԶԿ հետ պայմանավորվել էինք 60 հոդվածների շուրջ, բայց նրանք դեն նետեցին այդ ամենը և ձևավորեցին այն, ինչ ունենք հիմա: Խորհրդարանն այլևս իշխանություն չի ունենալու, այն չի կարողանալու որևէ վերահսկողություն իրականացնել: Մենք շարունակ կրկնում ենք, որ ոչ-ոքի չպետք է նման մեծ լիազորություններ ունենա, քանի որ խոսքը մարդ արարածի մասին է, յուրաքանչյուրը սխալական է: Ժողովրդավարությունը նշանակում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ սխալներից հնարավորինս խուսափելու համար:

Ինչ վերաբերում է մեր ռազմավարությանն այս քարոզարշավում, մենք պնդում ենք, որ այն, ինչ ԱԶԿ-ն է անում, կուսակցության խնդիր չէ: Նրանք փորձում են այդ փոփոխությունները նույնացնել Էրդողանի անձի հետ՝ հոդվածներում տեղ գտած փոփոխությունների իմաստը բացատրելու փոխարեն: Նրանք անում են զուտ ԱԶԿ քարոզչությունը: Սակայն, մենք փորձում ենք հասկացնել, որ սա ԱԶԿ հարցը չէ՝ դուք կարող եք քվեարկել այդ կուսակցության օգտին համապետական ​​ընտրություններին: Իսկ հանրաքվեին մարդկանց հարցնելու են, արդյո՞ք նրանք ցանկանում են փոխել կառավարման համակարգը, թե՞ ոչ: Մեր բոլոր գրքույկների, բուկլետների վրա մենք չկա ունենալու Ժողովրդա-հանրապետական կուսակցության լոգոն, մենք փորձում ենք իրականացնել անանուն քարոզարշավ, քանի որ նրանք «քրեականացնում» են բոլոր ընդդիմադիրներին, բոլոր «ոչ» ասողներին: Դա նրանց վարած կեղտոտ քարոզարշավն է, իսկ մենք փորձում ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր «ոչ» են ասում, անկախ նրանից, համալսարանի ուսանողներ են, ՀԿ-ներ և այլն:  Իշխանություններն ասում են՝ «Ե՛վ Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) ասում է ոչ, և՛ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) նույնպես ասում է ոչ: Դուք պետք է ասեք՝ այո»:Նրանք շատ կեղտոտ քարոզարշավ են իրականացնում: Մենք ասում ենք, որ դա ոչ թե ԺՀԿ հարցն է, այլ մեր երկրի հարցն է, Թուրքիայի խնդիրն է: Մենք ուզում ենք ապրել միասին, և չենք ուզում տալ բոլոր լիազորությունները մեկ անձի:

- Ի՞նչ զարգացումներ պետք է սպասել Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ, այն դեպքում, եթե անցում կատարվի նախագահական համակարգի: 

- Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը կենտրոնացրել են իրենց ուշադրությունը Թուրքիա վրա: Նրանք անընդհատ պնդում են, որ սա դեմ է լինելու  եվրոպական հիմնարար արժեքներին, օրենքի գերակայությանը, իշխանությունների անկախությունը, բազմակարծությանը: Եթե ​​«Այո»-ն հաղթի, Թուրքիան կմնա միայնակ: Եթե ​​«այո»-ն հաղթի, Թուրքիան միակուսակցական պետություն կդառնա, քանի որ նախագահական համակարգը կախված է կուսակցությունից: Այսպիսով, ողջ դատական ​​համակարգը, խորհրդարանը, բյուրոկրատիան, ամենը կախված է լինելու մեկ անձից, մեկ կուսակցության գաղափարախոսությունից: Նա ով չի պատկանում այդ կուսակցությանը, չի կարող զգալ որ պատկանում է այս երկրին:  Արդեն իսկ Թուրքիան չափազանց բևեռացված է՝ ինչպես երկու մասի բաժանված միրգ: Այնպես որ, եթե «Այո» հաղթի, լինելու է շատ ավելի վատ վիճակ: Հարյուրավոր մարդիկ արդեն հեռացել են Թուրքիայից, քանի որ չունեն որևէ հույս՝ ներառյալ հայ համայնքը: Իսկ «Ոչ»-ի հաղթանակաը հույս կնշանակի Թուրքիայի Հանրապետությունում միասին ապրելու համար: Մենք պնդում ենք, որ Հանրապետությունը հանդիսանում է հասարակության ուժը, բայց հիմա նրանք տալիս են իշխանությունը մեկ անձի, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Մենք դեմ ենք նման համակարգին, ոչ թե կոնկրետ անձին:

- Ի՞նչ փոփոխություններ կբերի նախագահական համակարգը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականությանում:

- Եթե «այո»-ն հաղթի, Թուրքիան կդառնա մեկ կուսակցության պետություն, և որևէ մեկը, ով չի պատկանում այդ քաղաքական կուսակցությանը, անկախ նրա ազգային և կրոնական պատկանելությունից, չի գտնի իր տեղը: Դա լինելու է համակարգ բազմակարծության դեմ: Իհարկե, բոլոր ազգային փոքրամասնությունները կարող են ավելի լավ ապրել միայն բազմակարծիք մթնոլորտում, լավ գործող խորհրդարանական համակարգում: Իսկ նախագահական համակարգում կլինեն հատուկ հրամանագրեր, որոնց միջոցով նախագահը կկարողանա կայացնել իրեն անհրաժեշտ որոշումներ հասարակական կյանքի, տնտեսական պայմանների շուրջ: Այնպես որ, նա ավելի շատ լիազորություններ կունենա բոլոր մակարդակներում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: