ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի «այո» արդյունքը առաջ է բերելու դժգոհություն հատկապես Եվրամիությունում. թուրքագետ

allTurkey.am

Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ: 


- Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեից: Ինչպիսի՞ հետընտրական զարգացումներ և միջազգային արձագանքներ կարո՞ղ ենք ակնկալել:

 

- 2017 թվականը, անկախ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներին, դառնալու է մեր արևմտյան հարևանի պատմության կարևոր տարեթվերից: Եթե Թուրքիայի քաղաքացիներն «այո» ասեն, ապա մենք ունենալու ենք նոր պետական համակարգով և  քաղաքական կառուցվածքով հարևան, իսկ ահա «ոչ»-ը կնշանակի անվստահություն Էրդողանի Թուրքիային, որտեղ 21-րդ դարում Էրդողանն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մշտապես ընտրական հաղթանակներ են արձանագրել: Սա նույնպես նոր երևույթ կընկալվի և լուրջ ազդեցություն կունենա հետագա քաղաքական գործընթացների վրա: Սա լրջագույն քննություն է Էրդողանի համար, և միայն նրա անձնական հավակնությունների հարցը չէ:

Հանրաքվեն կարևոր է Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացու համար, ոչ միայն նախագահ Էրդողանի: Նման մասշտաբային գործընթացը չի կարող սահմանափակվել միայն անհատներով կամ որևէ առանձին խմբով:

Ակնհայտ էր, որ իսկզբանե Թուրքիայի արևմտյան գործընկերները ոչ դրական վերաբերմունք ունեն Թուրքիայում սահմանադրության նմանատիպ փոփոխության հետ, քանի որ արդարացիորեն նշում են՝ մեծանալու է Էրդողանի իշխանությունը, ընդլայնվելու է նրա լիազորությունները, որոնք էլ հիմա, նրա ունեցած տարատեսակ լծակներով, նվազ մասշտաբային չեն: Այսպիսով, «այո»-ն, իհարկե, առաջ է բերելու դժգոհություն հատկապես Եվրամիությունում, սակայն դա դժվար թե երկարաժամկետ կտրվածքով  սկզբունքորեն փոփոխությունների ենթարկի Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները, որոնք արդեն Էրդողանի հետ աշխատելու 15-ից ավել տարիների փորձ ունեն: Հաշվի առնելով նուրբ սահմանն ու հավասարակշռությունն «այո» և «ոչ» պատասխանների միջև, ապա կարելի է սպասել հնարավոր քաղաքական հետցնցումներ, ընդ որում, այս երկու ընտրություններից ցանկացածի հաղթանակի դեպքում:

«Այո»-ն հնարավորություն կտա Թուրքիայի ներկայիս նախագահին ավելի անկաշկանդ և վստահ լինել ինչպես արտաքին ճակատում, այնպես էլ ներքին հարցերում, այդ թվում՝ Թուրքիայի համար մեծագույն կարևորություն ներկայացնող քրդական հարցի տեսանկյունից:

Առանձին պետք է նշել, որ Թուրքիան ներկայումս իրոք ունի սահմանադրական փոփոխությունների կարիք, քանի որ գործող մայր օրենքը շրջանառության են դրել 1980 թվականի հեղաշրջման հեղինակները,  և բնական է, որ այն նախատեսված էր տվյալ ժամանակի և պայմանների պահանջները բավարարելու համար, իսկ ներկայիս իրողությունում այն շատ վիճարկելի կետեր ունի:

Սահամանդրական փոփոխություններին «ոչ» ասողների և արևմտյան երկրների շրջանում մտավախությունն այն է, որ նոր սահմանադրությունը միտված է ոչ թե լուրջ բարեփոխումներ և ժողովրդավարության նոր մակարդակ ապահովել Թուրքիայում, այլ նախևառաջ միտված է նախագահ Էրդողանի իշխանության հետագա մեծացմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: