ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կարող է լինել ԱՄՆ պատասխանը հյուսիսկորեական լարվածությանը

Haaretz

Կորեական թերակղզու զարգացումները շարունակում են մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Լարվածությունը սրվեց, երբ Հյուսիսային Կորեան անցյալ կիրակի անհաջող մեկնարկեց բալիստիկ հրթիռ՝ ի պատասխան ամերիկյան նավատորմի ծովագնացություն դեպի Կորեական թերակղզի: Հյուսիսային Կորեայի հերթական սադրանքը երկրի հիմնադիր Կիմ Իլ Սունգի ծննդյան 105-ամյակին նվիրված տեսանյութն էր, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն անցնում Խաղաղ օվկիանոսով և ընկնում ամերիկյան քաղաքի վրա:

Այս ամենի ֆոնին դեռևս պարզ չէ, թե ինչ կլինի ԱՄՆ-ի պատասխանը: Այս առումով օգտակար կլինի վերանայել Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանությունները տվյալ հարցի վերաբերյալ: Հարավային Կորեա կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը մասնավորապես նշել է.

«Աշխարհը ականատես եղավ Թրամփի վճռականությանը անցած երկու շաբաթների ընթացքում, և տեսավ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը Սիրիայի ռազմաբազայի վրա, ինչպես նաև հզոր ոչ միջուկային ռումբի նետումը Իսլամական պետության վրա Աֆղանստանում: Հյուսիսային Կորեան լավ կանի չփորձի ԱՄՆ զինված ուժերի վճռականությունն այս տարածաշրջանում», - փոխանցում է Reuters-ը:

Բացի այդ, Փենսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ «ռազմավարական համբերության դարաշրջանն ավարտվել է», մի հայտարարություն, որը նախկինում արել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Չինաստան կատարած այցի ժամանակ: Սակայն Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերն իր հերթին խնդրեց լրագրողներին չնույնականացնել ԱՄՆ-ի գործողությունները, մի կողմից, Սիրիայում, Աֆղանստանում, իսկ մյուս կողմից, Հյուսիսային Կորեայում: Փոխարենը նա նշեց.

«Ես կարծում եմ՝ դուք տեսնում եք, որ Չինաստանը և´ քաղաքականապես և´ տնտեսապես խաղում է շատ ավելի ակտիվ դեր Հյուսիսային Կորեայի նկատմամբ, և կարող է շարունակել ճնշում գործադրել արդյունքի հասնելու համար: Եվ մենք շարունակելու ենք կոչ անել Չինաստանին ցուցադրել իր ազդեցությունը տարածաշրջանում ավելի լավ արդյունքների հասնելու համար»: Իր հերթին արդեն Ճապոնիայում, ԱՄՆ-ի փոխնախագահը խոսեց նաև Հյուսիսային Կորեայի դեմ իրականացվելիք տնտեսական և դիվանագիտական ​​քայլերի շուրջ՝ տարածաշրջանում իր գործընկերոջ և Չինաստանի համագործակցությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս կարևորել է Չինաստանի հետ համագործակցությունն այդ հարցում: Նա, մասնավորապես, նշել է. «Ինչու եմ ես անվանում Չինաստանին արժութային մանիպուլյատոր, երբ նրանք աշխատում են մեզ հետ Հյուսիսային Կորեայի խնդրի շուրջ. Կտեսնենք, թե ինչ կլինի:»

Դատելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանություններից՝ կարող ենք տեսնել, որ առնվազն այս փուլում նրանք կոշտ հռետորաբանություն են կիրառում: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, եթե չլինեն չնախատեսված, անսպասելի զարգացումներ, ապա ԱՄՆ-ն ավելի շատ հակված է դիվանագիտական ​​և տնտեսական գործողությունների դիմելու, որոնք պետք է կիրառվեն տարածաշրջանում իրենց դաշնակիցների հետ սերտ համագործակցության և Չինաստանի հետ համաձայնության հիման վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: