ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը ծանոթացել է «Սպայկա» ընկերության ընթացիկ գործունեությանն ու զարգացման ծրագրերին (ԼՈՒՍԱՆԿԱՆԵՐ)

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:

Հանրապետության Նախագահը գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների, Արարատի մարզպետի ուղեկցությամբ այցելել է «Գրինհաուզ» ընկերություն, ծանոթացել ընկերության զարգացման և ներդրումային ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններին՝ ինտենսիվ այգիների ընդլայնման և ջերմոցաշինության ոլորտում իրականացված ներդրումներին, ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծված ենթակառուցվածքներին, կատարված ներդրումների արդյունքում ստեղծված աշխատատեղերին և 2017 թվականի գործունեության ուղղություններին: Ջերմոցային տնտեսությունում շրջայցից հետո Նախագահը «Գրինհաուզի» վարչական շենքում ծանոթացել է ընկերության ղեկավարության ներկայացրած տարեկան հաշվետվությանը և առաջիկա ծրագրերին:

Նախագահն այցելել է նաև տարածաշրջանի առաջատար ագրոհոլդինգի՝ «Սպայկա» ընկերության Երևանում գտնվող գլխամաս: Սերժ Սարգսյանը եղել է «Վոլվո» ընկերության բեռնատարների տեխսպասարկման նորագույն սարքավորումներով հագեցած կենտրոնում և «Սպայկա»-ի հյութերի ու պահածոների արտադրության գործարանում՝ ծանոթացել ընկերության ձեռքբերումներին, այդ թվում՝ արտահանման ծավալներին ու զարգացման ծրագրերին:

Ընկերության պատասխանատուները ներկայացրել են, որ 2016թ. դրությամբ «Սպայկա»-ի ուղղակի ներդրումները կազմել են 86 մլն ԱՄՆ դոլար, ընկերությունն ունեցել է 926 մշտական աշխատատեղ, իսկ 2017թ. տարեվերջին ներդրումների ընդհանուր չափը կկազմի 154 մլն ԱՄՆ դոլար, մշտական աշխատատեղերի քանակը կհասցվի 1 316-ի:

«Սպայկա» ընկերության պատասխանատուների հավաստմամբ, 2017 թվականին ընկերությունը զարգացնում է կաթի արտադրության և վերամշակման ուղղությունը՝ շարունակելով ներդրումները ինտենսիվ այգիների ու ջերմոցաշինության ոլորտում: «Սպայկա»-ի ծրագրերից է նաև հայկական ապրանքների օնլայն խանութի՝ «Արմզոն» ծրագրի իրականացմամբ այնպիսի հարթակի կազմակերպումը, որը հնարավորություն կտա Հայաստանի բոլոր արտադրողներին առանց միջնորդների ու սուպերմարկետների անմիջականորեն մուտք ունենալ ՌԴ հիմնական քաղաքներ` կարճ ժամկետում և մատչելի գներով ռուսաստանյան սպառողին հասցնելով վերոնշյալ օնլայն հարթակում նրա ընտրած հայկական ապրանքատեսակները: 

22999_b.jpg (1000×720)

22990_b.jpg (1000×666)

22989_b.jpg (1000×764)

22988_b.jpg (1000×661)

22987_b.jpg (1000×666)

22985_b.jpg (1000×780)

22984_b.jpg (1000×666)

22979_b.jpg (1000×676)

22982_b.jpg (1000×666)

22976_b.jpg (1000×750)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: