ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի սամբիստները Եվրոպայի առաջնությունում մեկնարկեցին նվաճած հինգ մեդալով

Լուսանկարը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի

Երեկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վարդան Օնանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ մրցման առաջին օրը հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ:

Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն, փոխանցում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ 20), Վահագն Չալյանը (82 կգ, Մ20) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ: Առաջնությունը կշարունակվի մինչեւ ապրիլի 21-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: