ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էլինա Դանիելյանը հաղթեց վրացի Նինո Բացիաշվիլուն

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Ապրիլի 20-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության իներորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):

Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց վրացի Նինո Բացիաշվիլուն և այժմ 6.5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Լիլիթ Մկրտչյանը սևերով պարտության մատնեց Ուկրաինան ներկայացնող Եվգենիա Դոլուխանովային և 5.5 միավորով բարձրացավ 42-րդ հորիզոնական, Լիլիթ Գալոյանը սևերով ոչ-ոքի խաղաց գերմանուհի Սառա Հոլտի հետ (5 միավոր, 65-րդ տեղ), իսկ Մարիա Գևորգյանը սպիտակներով զիջեց Ֆրանսիան ներկայացնող Ալմիրա Սկրիպչենկոյին (4.5 միավոր, 74-րդ տեղ):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: