ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում ռուս օդաչուների գիշերային զորավարժություններ են անցկացվել

Militaryarms.ru

ՌԴ Հարավային ռազմական շրջանի օդաչուները Հայաստանի ռազմաբազայում գիշերային թռիչքներ են իրականացրել հարվածային և տրանսպորտային ուղղաթիռներով։ Այդ մասին, ինչպես փոխանցում է РИА Новости –ն, հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վադիմ Աստաֆևը:

Հաղորդվում է, որ «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի կազմից բանակային ավիացիայի միավորման հարվածային Մի-24 և տրանսպորտային Մի-8ՄՏՇ ուղղաթիռների անձնակազմերն անցել են օրվա մութ ժամերին ուսումնական թռիչքների իրականացման՝ կատարելով ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների կրակային պաշտպանության և աջակցության խնդիրներ:

Զորավարժություններին մասնակցում է թռիչքային և ինժեներա-տեխնիկական անձնակազմի ավելի քան 100 զինծառայող և մոտ 50 միավոր հատուկ ռազմական և ավիացիոն տեխնիկա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: