ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ազգ-բանակ 2017» համաժողով՝ նվիրված ռազմակրթական խնդիրներին

mil.am

Ապրիլի 20-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ջանքերով անցկացրին «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:

Համաժողովի շրջանակներում «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո ներկայացվեցին երկու նոր նախագիծ («Պատիվ ունեմ» և «Ես եմ»), որոնց մեկնարկելու նպատակով  նախքան օրենսդրական ձևակերպումների առաջադրումը ծավալվեց հանրային լայն քննարկում, որին մասնակցություն ունեցան  Հայաստանի հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները: Համաժողովի ընթացքում քննարկումները վարում էին լրագողներ՝ Արտակ Ալեքսանյանը և Արա Թադևոսյանը:

Համաժողովի երկրորդ մասում, որը վարում էր լրագրող հեռուստահաղորդավար և մեկնաբան Գևորգ Ալթունյանը, նպատակ ուներ ամփոփել քննարկման արդյունքները: Առանձին ամփոփիչ ելույթներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը:

Վիգեն Սարսգյանը, բարձր գնահատելով «Ազգ-բանակ»  հայեցակարգի շուրջ ծավալված քնարկումները, շեշտեց, որ մենք միշտ ենք եղել ազգ-բանակ, պարզապես հիմա այդ գաղափարախոսությունն առավել ինստիտուցիոնալացված դրսևորում կունենա: ««Ազգ-բանակ»  գաղափարախոսությունն իմ մտահաղացումը չէ: Մենք դարեր շարունակ միջնադարից սկսած մեր պատմիչների խոսքերում տեսնում ենք կոնցեպտ թե ինչես պետք է ազգը միավորվի իր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար: Ես, ընդամենը մի եզրույթ, որը գոյություն ուներ մեր մտավորականների խոսքերում, պարզապես ամրագրել եմ այն իրականությանը, որում մենք այսօր ապրում ենք: Մեր երկրում ամեն 40-րդ քաղաքացին ծառայում է պաշտպանության բանակում, մենք ունենք շուրջ 40 համայնք, որոնք անմիջապես գտնվում են սահմանագծին: Այնտես բնակվող մարդիկ ոչ թե սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ են, այլ սահմանապահ են  իրենց էությամբ, և այս իրողության հետ մենք պետք է հաշվի նստենք»:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ պաշտպանության նախարարի կողմից հրապարակ բերված այս շատ դիպուկ կարգախոսը ճիշտ ժամանակի պահանջն էր: Կրթության նախարարի խոսքով՝  «այս տարիների ընթացքում կուտակված փորձը և գիտելիքները բերել հասցրել են մեզ մի մակարդակի, երբ մենք պետք է անցնենք որակական նոր փուլի՝ որդեգրելով աշխատանքի նոր սկզբունքներ»:

Քննարկման ընթաքում թե՛ Վիգեն Սարգսյանը և թե՛ Լևոն Մկրտչյանը անդրադարձան հատկապես ռազմական կրթության ոլորտում առկա խնդիրներին: «Ի վերջո ռազմական կրթությունը ունի երկու կարևոր կոմպոնենտ. այն և՛ գիտելիք է, և՛ հմտություն, ոը պետք է երեխան ստանա դեռ մանկապարտեզից: Եվ այս առումով մենք պետք է ամբողջությամբ փոխենք մեր դասագրքերը, մեթոդաբանությունն ու մոտեցումը: Սա միայն գերատեսչությունների խնդիրը չէ, սա նաև հասարակության խնդիրն է, և այս համատեքստում «Ազգ-բանակ»  հայեցակարգը դիպուկ նշանակություն ունի: Մենք բոլորս միահամուռ ուժերով պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ հայրենասիրությունը գործնականացնելու և այն բացարձակ արժեք դարձնելու համար»,- իր ամփոփիչ ելույթում ընդգծեց Լևոն Մկրտչյանը:

Իր հերթին Վիգեն Սարգսյանը, խոսելով ռազմական կրթության ոլորտում առկա խնդիրների մասին, նշեց որ այսօրվա դասագրքերով  չես կարող հրապուրել 21-րդ դարի աշակերտներին: Ամփոփելով պաշտպանության նախարարը կոչ արեց ներկա գտնվող համաժողովի մասնակիցներին այսօրվա քննարկումը չհամարել ավարտ:

Նրա համոզմամբ՝ սա սկիզբն է մի շատ կարևոր դիսկուրսի, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է վաղվանից արդեն իսկ սկսել նոր որակի գործ անել: «Ես գիտեմ, որ այստեղ նստած մարդիկ արդեն տասնամյակներ շարունակ լուռ հետամուտ են այս պատասխանատու գործի իրականացմանը՝ որպես մանկավարժներ, որպես ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ՀԿ-ների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Ես պարզապես խնդրում եմ վաղվանից սկսած առաջիկա շաբաթվա ձեր ծրագրերը կազմելիս հաշվի առնեք մեր այսօր քննարկման առանցքը. ռազմական կրթությունը չափազանց կարևոր է և այս ոլորտում որակյալ շրջանավարտներ պատրաստել ձեր պարտքի մի մասն է: Մենք հետևողական ենք լինելու այդ աշխատանքի կատարմանը  մեր զինկոմներով, մարզպետներով, ձեզ հետ աշխատող տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Դուք տեղերում պետք է ստեղծագործ մոտեցումներ գործադրեք… ինչքան էլ որ դժվար լինի, պետք է անել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: