ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական բանակում սպանված հայազգի զինվորի ընտանիքին 11.000 ԱՄՆ դոլար փոխհատուցում կտրամադրվի

The Armenian Weekly

Թուրքական դատարանը որոշում է կայացրել 2011թ. ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով:  Դատարանի որոշմամբ որպես բարոյական փոխհատուցում Բալըքչը ընտանիքին կվճարվի 40.000 թուրքական լիրա (շուրջ 11.000 ԱՄՆ դոլար),  փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով «Ակօս»-ին:

 «Ակօսը» փոխհատուցման այս չափը ծիծաղելի է որակել:

Ընտանիքի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը բողոքարկման է ենթարկել վճիռը:

Նշենք, որ Սևակ Բալըքչըն սպանվել է Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում (պատմական Սասունի տարածքի մի մասը) պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում՝ զորացրվելուց 23 օր առաջ։ Չնայած թուրքական իշխանությունների այն պնդումներին, թե բանակում Սևակ Շահին Բալըքչըի մահը դժբախտ պատահարի հետևանք է, Սևակի ծնողները համոզված են` նրա հետ պատահածն ազգային հողի վրա կատարված սպանություն է:

Սևակի վրա կրակել էր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուն, իր իսկ պնդմամբ՝ «անզգուշությամբ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: