ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրենց որդիներին կորցրած թուրք մայրերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

News.am

Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում ապրիլի 22–ին «Շաբաթ օրվա մայրերը» հարգել են 1915–ի Ցեղասպանության ժամանակ զոհ գնացած մտավորականների հիշատակը։

Ինչպես փոխանցում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Evrensel–ին Գալաթասարայի հրապարակում հավաքված  «Շաբաթ օրվա մայրերը»  ձեռքներին պահել են 1915–ին կոտորված հայ մտավորականների ու իրենց կորցրած որդիների նկարները՝ դատապարտելով պետության կողմից իրականացվող կոտորածները։

1980-ին Թուրքիայում տեղի ունեցած  հեղաշրջումից հետո ավելի քան 2000 մարդ է  անհետ կորել: Նմանատիպ դեպքերն իրենց գագաթնակետին են հասել 1990-ական թվականներին` Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) և թուրքական անվտանգության ուժերի միջև երեք տասնամյակ ընթացող  հակամարտության ամենից լարված ժամանակահատվածում: Ներկայումս անհետ կորածների հարցով հետաքննությունները դադարեցված են և ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվում նրանց մասին: Ժամանակ առ ժամանակ մահացածների դիեր են հայտնաբերվում:

Նշենք, որ իրենց հարազատներին անհայտ հանգամանքներում կորցրած մայրերը 1995–ի մայիսի 27–ից  պարբերաբար շաբաթ օրերը ակցիաներ են իրականացնում Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում՝ պահանջելով բացահայտել իրենց որդիների սպանության գործում մեղավորներին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: