ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ԱԺ նախագահը ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների

nankr.am

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 22-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանի ուղեկցությամբ՝ «Եվրոպան հանուն Արցախի» սեմինար-ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է եվրոպական երկրներում հայ երիտասարդների ներգրավվածությունը համազգային ծրագրերում ու այդ ներուժի ճիշտ օգտագործումը համաեվրոպական տարածքում՝ Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նպատակով:

«Մենք պետք է ծրագրենք մեր համատեղ քայլերը, ճիշտ աշխատանքի բաժանում կատարենք և եվրոպացիներին ընկալելի տեղեկատվություն ներկայացնենք արցախյան իրողությունների մասին: Այս գործում բոլորս անելիք ունենք»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Հանդիպման մասնակիցները ևս պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցել Արցախի պետական և հասարակական կառույցների հետ՝ իրենց երկրներում Արցախն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Այնուհետև, պատասխանելով հյուրերի հարցերին՝ Աշոտ Ղուլյանը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, տարածաշրջանային զարգացումներին ներգրավվածությանը և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպմանը մասնակցել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: