ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում․ մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 28-ը։ Ուշադրության կենտրոնում Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակն է, ԵԽԽՎ ներսում կոռուպցիոն սկանդալները և այլ թեմաներ։

ԵԽԽՎ-ում ելույթ կունենան Իսպանիայի թագավորն ու Հունաստանի նախագահը։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը կներկայացնի 2016թ․-ի իր տարեկան զեկույցը։ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կպատասխանի խորհրդարանականների հարցերին։ ԵԽԽՎ-ում ելույթ կունենա ու հարցերի կպատասխանի Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսը՝ ԵԽ-ում Կիպրոսի նախագահության շրջանակներում։

ԵԽԽՎ այս նստաշրջանի ուշադրության կենտրոնում կլինի «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» զեկույցի քննարկումը, որը նախատեսված է ապրիլի 25-ին, հայտնում է Panorama.am-ը։

Զեկույցը վերաբերում է երկրում արտակարգ իրավիճակի շարունակմանը, խորհրդարանականների ու լրագրողների ձերբակալություններին, խոսքի ու ԶԼՄ-ների ազատության կրկնվող խախտումներին։ Թուրքիայում տեղի ունեցող այս ողջ բացասական զարգացումների լույսի ներքո կոչ է արվում ԵԽԽՎ-ին՝ Թուրքիային հետ-մոնիտորինգային ընթացակարգից վերադարձնել մոնիտորինգի տակ, ինչն իսկապես հետընթաց կլինի Թուրքիայի համար։

ԵԽԽՎ այս նստաշրջանում առանցքային քննարկվող թեմաներից է լինելու նաև ԵԽԽՎ պատգամավորներին ուղղված կոռուպցիայի պնդումները, որը քննարկվելու է բյուրոյի նիստում։ Այս հարցը ներառված չէ նստաշրջանի օրակարգում, որիառաջարկով հանդես էին  56 միջազգային ՀԿ-ներ։ 

Այս թեմայով ԵԽԽՎ շրջանակներում առանձին քննարկում են նախատեսել հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմցիգն ու գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն, որին ներկա է լինելու նաև «Խավիարային դիվանագիտությունը» հեղինակած «Եվրոպական կայունության նախաձեռնության տնօրեն Ջերալդ Կնաուսն ու «Amnesty International»-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօերն Ջոն Դալհուիսենը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: