ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երուսաղեմի արխիվում Հայոց ցեղասպանության մասին կորսված ապացույցներ են հայտնաբերվել

armenianmonument.org

Երուսաղեմի արխիվում հայտնաբերվել է կորսված ապացույց, որը հետազոտողներն անվանել են «ծխացող ատրճանակ»՝ 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց: Այս մասին հայտնում է Իսրայելական The Jerusalem Post թերթը: 

The New York Times-ի փոխանցմամբ` Մասաչուսեթսի Քլարկ համալսարանի թուրք հետազոտող Թաներ Աքչամի մոտ է հայտնվել ռազմական դատարանի դատավարություններից մի հեռագրի բնօրինակ, որում դատապարտվել էին Հայոց ցեղասպանության ծրագրողները։ Այս հիմնական ապացույցը վաղուց անհետացած է եղել, և հենց փաստաթղթերի բնօրինակների բացակայությունն է պատճառ հանդիսանում, որ ներկայիս Թուրքիան շարունակում է  Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականություն վարել:

«Մինչ այժմ անհերքելի ապացույցներ չունեինք։ Սակայն սա «ծխացող ատրճանակ է»»,- The New York Times-ին է ասել Աքչամը։

Կոդավորված հեռագիրը օսմանյան բարձրաստիճան պաշտոնյա Բեհաէդդին Շաքիրից է` ուղղված իր գործընկերոջը: Հեռագրում նա ցանկանում է մանրամասներ ճշտել արևելյան Անատոլիայում հայերի տեղահանումների ու սպանությունների վերաբերյալ։ Այս հեռագրի պատճենն օգտագործվել էր Շաքիրի դատավարության նպատակով, որից անմիջապես հետո գրեթե բոլոր փաստաթղթերի և վկայությունների բնօրինակներն անհետացել էին՝ գիտնականներին ստիպելով թեմայի շուրջ իրենց հետազոտությունները կատարել` հիմնվելով երկրորդական աղբյուրների վրա:

Times-ի փոխանցմամբ` 1922-ին, երբ կայսրության վերահսկողությունն անցավ թուրք ազգայնականների ձեռքը, Ստամբուլի հայ ղեկավարները 24 արկղ փաստաթղթեր են ուղարկել Անգլիա։ Այնուհետև այդ փաստաթղթերը մի եկեղեցականի խնամքի տակ տեղափոխվել են Ֆրանսիա, ապա ի վերջո հայտնվել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արխիվում, որտեղ էլ դրանք պահվել են 1930-ից մինչ այսօր և անհասանելի են մնացել գիտնականների համար «ոչ լիովին պարզ պատճառներով»։

Նյու Յորքում հեռագրի բնօրինակի լուսանկարները Աքչամին է փոխանցվել հայ մահացած վանականի եղբորորդու կողմից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: