ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ԼՂՀ-ում դատապարտված դիվերսանտ Ասկերովի շուրջ քարոզչական աղմուկը

mid.ru

Ռուսաստանի արտգործնախարարությունը Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ԼՂՀ-ում դատապարտված դիվերսանտ Դիլհամ Ասկերովի շուրջ քարոզչական աղմուկը: Այս մասին ասվում է այդ թվում ՌԴ քաղաքացի հանդիսացող Ասկերովի գործի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների հարցին ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության բաժնի տնօրեն Ա. Կոժինի պատասխանում:

«Ղարաբաղյան հակամարտության գոտին այն վայրերի թվում է, ուր այցելելուց ՌԴ քաղաքացիներին առաջարկվում է ձեռնպահ մնալ: Այդուհանդերձ, մենք սկզբունքորեն դեմ ենք այս կամ այն տարածք լրագրողների կամ քաղաքացիների խաղաղ այցերը քրեականացնելուն:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ասկերովին, ապա հարկ է նշել, որ նա (ավելի ուշ նաև Լապշինը) անտեսել է ԱԳՆ-ի՝ վերը նշված խորհուրդը: Քանի որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարող վերահսկել իրենց քաղաքացիների այցերն արտասահման, ապա այս պատմության մեջ մեզ համար «սպիտակ բծեր» կան: Այսպես, մեզ հայտնի չէ՝ Բաքվում գիտեի՞ն Ռուսաստանի այդ քաղաքացու՝ համակարտության գոտի այցելելու մասին: Բայց փաստն այն է, որ Ասկերովի՝ Լեռնային Ղարաբաղում ձերբակալվելուց հետո նրա ռուսաստանյան անձնագրի պատճենը մենք ստացել ենք հենց ադրբեջանական իշխանություններից: Նույն կերպ վստահորեն չեմ կարող պնդել, որ Ասկերովին խրախուսել են խախտել Ռուսաստանի ԱԳՆ-ի խորհուրդը: Բայց նա ինչ-որ կերպ հատել է խնամքով պահվող «շփման գիծը», այնպես չէ?:

Եթե ադրբեջանական ԶԼՄ-ներն անկեղծորեն մտահոգված են Ասկերովի ճակատագրով, ապա առաջին հերթին պետք է դադարեցնեն նրա գործի շուրջ քարոզչական աղմուկը: Դա լրջորեն խանգարում է մեր ջանքերին՝ մարդասիրական հիմունքներով թեթևացնել ՌԴ այդ քաղաքացու ճակատագիրը»:

Հիշեցնենք, որ Ասկերով, Ադրբեջանի երկու քաղաքացիների հետ, ունենալով զենք և զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը հետախուզական գործողությունների նպատակով: ԼՂՀ-ում երկու քաղաքացիական անձի սպանած՝ այդ թվում մեկ անչափահաս, և ևս մեկին վիրավորած դիվերսանտներին ԼՂՀ իրավապահ մարմինները ձերբակալել են հուլիսի 14-ին: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ և վնասազերծվել: Դիվերսանտներից մեկը ոչնչացվել է: ԼՂՀ դատարանը մյուս երկուսին դատապարտել է ցմահ ազատազրկման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: