ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տրապիզոնի նահանգապետը շատ էր սիրում սպանել հայերին ծովի մեջ խեղդելով. թուրք պատմաբան

lgatp.tumblr.com

Թուրք պատմաբան և սյունակագիր Թամեր Չիլինգիրը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված իր նոր հոդվածում ներկայացրել է Սև ծովի շրջանի արևմտյան հատվածի՝ պատմական Պոնտոսի տարածքում ապրող հայերի մասին իր հավաքագրած տեղեկությունները՝ շեշտելով, որ այսօր այդ տարածքներում հայ գտնելը շատ դժվար է, փոխանցում է Թերթ.ամ-ը:

«Այս ցեղասպանությունը 1915թ.-ի ապրիլի 24-ի մեջ տեղավորվող ցեղասպանություն չէ: 1876-1923 թվականներին Օսմանյան կայսրության 4.5 մլն քրիստոնյա քաղաքացի է սպանվել: Շատերն արտաքսվել են իրենց հայրենիքից, որտեղ հազարամյակներ էին ապրել»,- գրում է սյունակագիրը:

Թամեր Չիլինգիրն առանձնացրել է Սև ծովի շրջանի հայության կոտորածների մասին տեղեկություններն ու ներկայացրել առավել տուժած շրջանները: Տրապիզոնում, Գյումուշհանեում, Ամասիայում, Մերզիֆոնում հայերի ջարդերին ակտիվորեն մասնակցել է նաև տեղի ժողովուրդը, իսկ ցեղասպանության հետքերը՝ հայերից մնացած թաղամասերը, լքված տները կամ «Հայի ձոր» անվանումով տեղանքները, որտեղ նետել են հայերի մարմինները, աչք են ծակում մինչ այսօր:
Հայտնի է, որ Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմին հատկապես շատ էր սիրում սպանել հայերին ծովի մեջ խեղդելով:

«Հայոց ցեղասպանությունը պարկի մեջ Սև ծովը նետված մարդկությունն է», - գրում է ուսումնասիրողը՝ նշելով, որ 1916թ.-ին, երբ ռուսական զորքը հասավ Տրապիզոն, այդ ժամանակ ամբողջ քաղաքում մնացել էր միայն 15 հայ կին և 300 որբ երեխա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: